Yerevan, 05.November.2026,
00
:
00
BREAKING

Երբ Վազգենին խփեցին, որոշեցի մեկնել Հայաստանից. թե ինչպես Սպարապետը Jeep նվիրեց Գրաչովին

INTERVIEW

Երաժիշտ Պարգեւ Քոլոզյանը Սանկտ-Պետերբուրգ է տեղափոխվել 2000 թվականին: Պարգեւը ծնունդով Սեւանի Լճաշեն գյուղից է, նվագել է Սեւանի հայտնի ռեստորաններում, որտեղ կերուխում է արել Հայաստանի նախկին եւ ներկայիս քաղաքական էլիտան` ցուցադրելով իրեն բոլոր կողմերով: Պարգեւ Քոլոզյանը Պետերբուրգի Սոֆիսկայա փողոցում վարձակալել է ռեստորան` անվանակոչելով «Անի», որտեղ նվագում է իր ընկերների հետ:

Պարգեւ Քոլոզյանի հետ Past.am-ի հարցազրույցը սովորական հայ մարու արտագաղթի պատճառների մասին է, որտեղ հետաքրքիր մանրամասներ կան նաեւ հայկական այսպես կոչված էլիտայի մասին:

- Պարգեւ, 2000 թվականը 1990-ականներ չէր: Կարծես կյանքը փոխվել էր, երկրում բազմաթիվ խնդիրներ լուծվել էին: Ի՞նչը ստիպեց արտագաղթել Հայաստանից, որտեղ քո օրվա հացը կարող էիր երաժշտությամբ էլ վաստակել:

- Երբ դպրոցում պանդխտության մասին Իսահակյանի բանաստեղծություններն էինք կարդում, մի տեսակ ցավում էինք, թե ինչ մեղք են, որ Հայաստանից դուրս են ապրել: Չգիտեի, որ նույնն ինձ հետ կարող է պատահել: Ապրում էի Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում, որը գրեթե Հայաստանի աշխարհագրական կենտրոնն է համարվում: Մինչ արտագաղթը գյուղից բացակայել էի միայն զինվորական ծառայության ժամանակ: Սեւանում երաժշտության գործը լավ էր: Ռեստորաններում նվագում էինք, գումար էինք աշխատում, բացի այդ, հողամաս ու անասուններ ունեի: Նույնիսկ 90-ականներին, որ ավելի դժվար էր, դուրս չեմ գնացել: Աշխատանք չունեի, բայց ասում էի` պատերազմը կվերջանա, ամեն ինչ լավ կլինի: Հետո հասկացա, որ դա էն կռիվը չէր: Իսկ երկրից դուրս եկա, երբ Վազգենին ու Դեմիրճյանին խփեցին: Համարեցի, որ էդ երկրում անելիք չունեմ:

Ես երկուսին էլ մոտիկից եմ ճանաչել: Իրենք «Ախթամար» ռեստորան շատ էին գալիս: Վազգենի համար կառավարական դաչայում շատ եմ նվագել: Հիշում եմ, թե ոնց էին Գրաչովին հյուրասիրում, «կաշառում»:

- Ի՞նչ կաշառք էին տալիս, հայկական կոնյա՞կ էր:

- Jeep նվիրեցին: Գրաչովը կոնյակ չէր էլ խմում, «Աբսոլյուտ» օղի էր խմում, ցրտին դուրս էր գալիս, լճում լողանում: Իսկ Վազգենն ինձ համար թանկ մարդ էր: Նա շատ հմուտ էր ու գիտեր՝ ինչ էր անում: Ես նրա հետ եմ կապում արցախյան հաղթանակը: Մեր կռիվը Վազգենը հաղթեց: Իսկ Դեմիրճյանի նման խելացի ու հարգված առաջնորդ մենք էլ չենք ունենա: Հոկտեմբերի 27-ին մի մեծ հայելի ընկավ ձեռքիցս եւ ջարդվեց: Ու ես հիշեցի տատիս խոսքերը, որ հայելի ջարդվելիս յոթ տարի դժբախտություն է լինում: Կես ժամ հետո իմացա, որ Վազգենին խփել են: Էդ խփողներն անպատիժ են ու ժողովրդին էլ աբսուրդ բաներ են ասում: Դա դավաճանություն էր հայ ազգի ներսում, որովհետեւ բոլոր զոհերն էլ նվիրված էին ազգին:

- Ինչպիսի՞ն ես տեսել Վազգեն Սարգսյանին:

- Նախարար մարդ էր, բայց մեզ` երաժիշտներիս, անունով գիտեր: Ռեստորանում իրենց համար ճոխ սեղան էին գցում, մեզ համար` համեստ, Վազգենը հաճախ գալիս, մեզ հետ էր նստում, հարցնում էր` «տղերք, որ էսքան չարչարվում նվագում եք, գոնե տնեցիներին կարողանո՞ւմ եք պահել»: Սրտանց մտածում էր մեր մասին: Նա հայերիս Աստծո կողմից էր տրված:

- Իսկ կա՞ր պաշտոնյա, ում երաժիշտները տանել չէին կարողանում:

- Կար, բայց չեմ ասի, թե ով էր: Չնայած դժվար իրենք էստեղ հասնեն ինձ վերացնելու համար, բայց նրանց ինչ կա, մեկ էլ տեսար արեցին:

- Իսկ ինչպե՞ս եկար Պետերբուրգ:

- Իմ կյանքում հետաքրքիր ու զարմանալի բաներ շատ են եղել: «Ախթամարը» սեփականաշնորհելու, նրան տիրանալու ճանապարհին մի քանի հոգի զոհ են գնացել` Սեւանում ճանաչված տղերք, որոնք իրար մեջ պայքարել են ու ամեն անգամ հենց մեկը վերցնում էր, մի ուրիշը նրան խփում էր, հետո ինքն էլ նրա բախտին արժանանում: Դրա պատճառով ռեստորանը փակվեց: Տեղափոխվեցինք «Սեւան» պանսիոնատ, այժմյան «Հարսնաքար», որն էն ժամանակ այնքան էլ հայտնի չէր: Մի օր Պետերբուրգից հայ տղերք եկան, որոնք տեսքից ինտելիգենտ էին երեւում, բայց հանցագործ աշխարհից էին: Ինձ ու ընկերոջս հրավիրեցին Պետերբուրգում աշխատելու: Սկզբում մեզ շատ լավ էին պահում ու մտածում էինք, որ երաժշտությամբ պիտի զբաղվենք, բայց դա այդպես չէր, մենք ուրիշ բնագավառում պետք է օգնեինք նրանց: Հրաժարվեցինք ու էլ չմնացինք նրանց մոտ: Սկզբնական շրջանում շատ դժվար էինք ապրում: Գնացել, շինարարություն էինք անում, որ գոնե օրվա հաց առնենք: Հետո սկսեցինք երաժշտությամբ զբաղվել, երկու տարի է՝ էս ռեստորանն եմ աշխատացնում, որտեղ այլազգիներ էլ են գալիս, հատկապես հայկական երաժշտության համար: Մանավանդ իմ ընկերոջ` Ռոմանի նվագը շատ են սիրում թե՛ ռուսները, թե՛ հայերը:

- Ցանկացած օբյեկտ ունենում է իր «տանիքը», քո գործում «տանիք» կա՞:

- Կա, հայ են:

- Հայաստանի կյանքով հետաքրքրվո՞ւմ ես:

- Իհարկե: Քաղաքական առումով Հայաստանում խայտառակություն է: Մարտի 1-ի դեպքերից հետո էստեղ էլ քիչ էր մնում՝ ընկերներով իրար հետ կռվենք: Մեկը Լեւոնի կողմնակից էր, մյուսը` Սերժի: Ես միայն ուզում եմ, որ ընտրությունները չկեղծեն, թող թեկուզ ամենաանարժանն ընտրվի, բայց արդարությամբ: Էստեղ ընտրությունը չեն կեղծում, քարոզչությունը էնպես են անում, որ իրենց թեկնածուն ընտրվի, բայց չեն կեղծում: Էսպես որ գնա, Հայաստանն էլի ա դատարկվելու: Չեմ էլ հավատում հեռուստացույցով արվող գովաբանություններին, էդ լրիվ ֆոկուս ա:

Հարցազրույցը՝ Գագիկ Աղբալյանի

Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital Platform