Yerevan, 07.April.2026,
00
:
00
BREAKING


Հարությունյանը կարող էր ավելի անկեղծ լինել, հայտարարել, որ սխալվել է՝ Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից հեռացնելով

ANALYSIS

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կրկին փորձել է ինքնահաստատվել նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հաշվին, դիֆերամբներ ձոնել նրան, սրտաճմլիկ մի տեքստ գրել, թե որքան զգացված է, որ նախկին պետնախարարը մնացել է Արցախում և շարունակում է իր առաքելությունը ակտիվ հանրային գործունեությամբ։

«Ծանր ժամանակաշրջանում ստանձնելով և իրականացնելով պետական նախարարի պարտականությունները, իսկ այնուհետև՝ մնալով Արցախում ու շարունակելով իր առաքելությունը հանրային գործունեությամբ՝ Ռուբեն Վարդանյանը ցույց է տալիս իր հատուկ վերաբերմունքը և նվիրումն Արցախին»,- նշել է Հարությունյանը և հավելել, թե առանձնահատուկ վերաբերմունք ունի Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթի հանդեպ, ով տարիներ առաջ (նաև 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ) նախընտրել է իր ժամկետային զինծառայությունն անցկացնել Արցախում, իսկ 2020թ. պատերազմի ժամանակ էլ արձագանքել է իմ համահայկական կոչին և եկել Արցախ՝ օգտակար լինելով մեր պայքարին իր հնարավորության սահմաններում։

Հարությունյանը կարող էր ավելի անկեղծ լինել, հայտարարել, որ սխալվել է՝ Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից հեռացնելով, Ադրբեջանի պահանջները կատարելով, իր կողմնակիցների ու յուրայինների միջոցով էլ նրա դեմ արշավ իրականացնելով։ Այդ արշավն, ի դեպ, շարունակվում է նաև այսօր, և դրան մասնակցում են նաև Արցախի գործող իշխանությունների տարատեսակ ներկայացուցիչներ։

Վարդանյանից հետո պետնախարարի պաշտոնում նշանակված Գուրգեն Ներսիսյանի անդորրն է խախտվել նախկին պետնախարարի հայտարարությունից։ Օրերս Ռուբեն Վարդանյանը ցավալի իրողությունների մասին էր պատմել, որ «կտրոնները չեն աշխատում», «պաշտոնյաների հետ կապ ունեցող անձինք փող են աշխատում», «ստեղծված իրավիճակը օգտագործվում է մի քանի անձանց օգտին»: Հերքելով բոլոր այդ հայտարարությունները՝ Գուրգեն Ներսիսյանը քրգործ հարուցելու կոչեր է անում, հընթացս էլ փորձում իբր նախկին պետնախարարին մեղադրանքներ հասցեագրել։

«Պարենային ապրանքների գնաճի հետ կապված Ռուբեն Վարդանյանի այն պնդումները, որ «պաշտոնյաների հետ կապ ունեցող անձինք փող են աշխատում», «ստեղծված իրավիճակը օգտագործվում է մի քանի անձանց օգտին», երևույթներ են, որոնք առերևույթ վկայում են կոռուպցիոն բնույթ կրող արարքների գոյության մասին, որոնց վերաբերյալ պարոն Վարդանյանը երբեք չէր հայտարարի և պնդում չէր անի, եթե չունենար հիմնավոր փաստեր: Նման պարագայում համոզված եմ, որ Ռուբեն Վարդանյանը կա՛մ դրանք արդեն ներկայացրել է Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին, կա՛մ կներկայացնի առաջիկա օրերին»,- գրել է Ներսիսյանը:

Դժվար թե նա չի գիտակցում, թե ինչ ռումբի էֆեկտ կարող է ունենալ բոլոր փաստերի բարձրաձայնումը։ Կամ փորձում է Ռուբեն Վարդանյանի ձեռքով իր հաշիվները մաքրել իշխանության այլ ներկայացուցիչների նկատմամբ, կամ էլ արցախյան հանրության մեջ Ռուբեն Վարդանյանի դեմ կրքեր է բորբոքում։

Ամեն դեպքում, նախկին պետնախարարի կողմից փաստերի հրապարակումը որևէ դրական արդյունք չի խոստանում Արցախի նախագահի, պետնախարարի և նրանց այլ սպասարկուների համար։ 

Սոնա Գալստյան

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium Cards