Մայք Պոմպեոն ժամանել է Կիև և հանդիպել Զելենսկու հետ
INTERNATIONAL NEWSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է ԱՄՆ քաղաքական գործիչների, գործարարների և բարերարներից բաղկացած պատվիրակության հետ, որը գլխավորել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Այս մասին ապրիլի 4-ին, հայտնել է Զելենսկու մամուլի ծառայությունը։
Ողջունելով ամերիկյան պատվիրակությանը Կիևում՝ Զելենսկին նշել է նման այցերի և հանդիպումների կարևորությունը, որոնք ուկրաինացիներին աջակցության հզոր ազդանշան են հանուն ազատության և ժողովրդավարության պայքարում։
«Ուրախ եմ Ձեզ և Ձեր ընկերներին այստեղ տեսնել: Ամերիկյան համակողմանի աջակցությունը շատ կարևոր է մեզ համար», - ասել է նախագահը Պոմպեոյին:
Հնադիպման ժամանակ Զելենսկին շեշտը դրել է պաշտպանական օգնության շարունակման և ամրապնդման և պաշտպանական տեխնոլոգիաների համատեղ զարգացման կարևորության վրա՝ հաշվի առնելով պատերազմի ընթացքում Ուկրաինայի ձեռք բերած փորձը։ Քննարկվել են նաև մի շարք այլ արդիական հարցեր, մասնավորապես՝ Ուկրաինայի ուղղությունը դեպի ՆԱՏՕ, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ճնշման հետագա ուժեղացման կարևորությունը։