Ֆրանսիայում ստեղծել են որմնանկար՝ Մակրոնին պատկերելով Հիտլերի տեսքով
INTERNATIONAL NEWSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ֆրանսիայի հարավում գտնվող Ավինյոն քաղաքում ստեղծվել է հակասական որմնանկար, որում պատկերված է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի տեսքով։ Այս մասին հայտնել է La Provence թերթը։
Նշվում է, որ ստեղծագործության հեղինակը Lekto կեղծանունով փողոցային նկարիչն է, որը հայտնի է քաղաքական ծաղրանկարներով։
Որմնանկարում Մակրոնը պատկերված է մոխրագույն մազերով և 49.3 թվերի տեսքով բեղերով, ինչը հղում է Ֆրանսիայի սահմանադրության համապատասխան հոդվածին, որն օգտագործել է վարչապետ Էլիզաբեթ Բորնը՝ առանց քվեարկության կենսաթոշակային տարիքը բարձրացնելու մասին վիճահարույց օրինագիծը խորհրդարանում ընդունելու համար։
Որմնանկարում մեծ տառերով գրված է NON MERCI (ո՛չ, շնորհակալություն):
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ֆրանսիայի կառավարությունն ընդունել է կենսաթոշակային վիճելի բարեփոխումն առանց երկրի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի քվեարկության՝ դիմելով սահմանադրության հատուկ հոդվածին։ Օրինագիծը, մասնավորապես, նախատեսում է մինչև 2030 թվականը կենսաթոշակային տարիքի աստիճանական բարձրացում 62-ից մինչև 64 տարեկան։ Օրինագծի պատճառով հունվարից երկրում արհմիությունների կազմակերպած բազմաթիվ ցույցեր են անցկացվել, որոնց մասնակցել են հարյուր հազարավոր մարդիկ։