Ռուսաստանը Բելառուսին է փոխանցել միջուկային հրթիռների հնարավորությամբ «Իսկանդեր-Մ» համակարգեր. Շոյգու
INTERNATIONAL NEWSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ղեկավարության հետ թեմատիկ կոնֆերանսի ժամանակ ասել է, որ Բելառուսի զինված ուժերը ստացել են «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Բելառուսի զինված ուժերը ստացել են «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը»,- ասել է ՌԴ պաշտպանության գերատեսչության ղեկավարը։
Շոյգուն նշել է, որ համալիրը կարող է օգտագործել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային հրթիռներ։
«Ապրիլի 3-ից ռուսական պոլիգոններից մեկում սկսվել է բելառուսական անձնակազմի ուսուցումը դրա օգտագործման կարգի վերաբերյալ»,- եզրափակել է նախարարը։
Ավելի վաղ Շոյգուն հայտարարել էր, որ բելառուսական որոշ ինքնաթիռներ կարողացել են հարվածներ հասցնել միջուկային զենքով։ Նա պարզաբանել է, որ խոսքը վերգետնյա հարձակողական ինքնաթիռների մասին է։
Մինչ այս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ մինչև հուլիսի 1-ը Ռուսաստանի Դաշնությունը կավարտի Բելառուսում մարտավարական միջուկային զենքի պահեստավորման գործընթացը։