Yerevan, 25.October.2026,
00
:
00
BREAKING

Այսքան անխնդիր ու անդարդուցա՞վ ենք. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Բանից պարզվում է՝ «Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 4-ին այցելել է Երևանի կոնյակի գործարան»: Չէ, իրո՛ք: ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում երեկ զետեղված «թոփ» հաղորդագրությունն է փաստում: Լուսանկարներ ու տեսանյութ էլ կա: Ցանկացողները կարող են անձամբ համոզվել, իսկ չցանկացողների համար զուտ պաշտոնական հաղորդագրությունից մեջբերենք մեկ բացառիկ հատված. «Այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջել է գործարանում և Երևանի կոնյակի գործարանի «ARARAT» թանգարանում, որտեղ ծանոթացել է «ARARAT» հայկական կոնյակի պատմությանը: Թանգարանի նախագահական սրահում Հանրապետության նախագահը մասնակցել է իր անվանական տակառի հիմնադրման արարողությանը և իր ստորագրությունը դրել տակառի վրա»:

Թեպետ դժվար է պատկերացնել նման տարիքի ու դիրքի հասած որևէ երևանցու, առավել ևս՝ Երևանի քաղաքային իշխանության նախկին ղեկավարի, որ նո՛ր պիտի ծանոթանա հայկական կոնյակի պատմությանը, բայց դա մանրուք է: Հիմնականն այն է, որ կոնյակի զգլխիչ բուրմունքով, հնեցվող կոնյակի «հրեշտակների բաժնով» հագեցած, անվանական տակառով ու նման պահերով լեցուն այս՝ անմեղագույն հաղորդագրությունն ուղղակի հունից հանեց: Անհնար է, պարզապես անհնար է 8,9 մագնիտուդի ու 12 բալանոց վրդովմունքի զգացողություն չունենալ հենց ա՛յս պաշտոնական հաղորդագրությունից: Հասկանո՞ւմ եք, անձնավորությունը, որ զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը, ապրիլի 4-ին վեր է կացել ու մեկնել է...

Երևանի կոնյակի գործարան: Վահագն Խաչատուրյանը չի՛ մեկնել Կոռնիձոր: Վահագն Խաչատուրյանը չի՛ մեկնել Տեղ գյուղ: ՀՀ նախագահը, որ աշխատավարձ է ստանում, այն էլ՝ անասելի բարձր աշխատավարձ է ստանում ՀՀ քաղաքացիների, այդ թվում՝ Տեղի, Կոռնիձորի, Վարդենիսի, Ջերմուկի բնակիչների մուծած հարկերի հաշվին, չի՛ մեկնել Վարդենիս, Ջերմուկ, Սիսիան, Գորիս, Տեղ, Կոռնիձոր: Չի մեկնել Արցախ: Այլ վեր է կացել ու գնացել է... կոնյակի գործարան՝ հայկական կոնյակի պատմությանը ծանոթանալու, կոնյակի անվանական տակառ ստանալու, «պատվավոր հյուրերի գրանցամատյանում» գրառում անելու: Ինչպե՞ս, էլի: Թշնամին ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք, թշնամին ուղղակիորեն սպառնում է Տեղ գյուղի հայ բնակչությանն ու այդ հայտնի գյուղի հետագա գոյությանն առհասարակ, իսկ ՀՀ նախագահի ձայնն այս ընթացքում չի էլ լսվել, չի լսվել երկրի համար կարևոր նշանակություն ունեցող որևէ հարցի հետ կապված:

Ու հիմա անվրդով գնում է կոնյակի գործարան էքսկուրսիայի՞: Երկրում նման իրադարձություններ են, շատերը չեն զլանում նշել, որ օրհասական վիճակ է, մարդիկ կանգնած են թշնամական նոր ագրեսիայի ահագնացող ու շոշափելի սպառնալիքի առաջ: Ու... կոնյակի գործարա՞ն: Ո՛չ սահմանամերձ գյուղ: Ո՛չ զորամաս: Ո՛չ էլ անգամ զենք-զինամթերքի գործարան, այլ այցելություն... կոնյակի գործարան: Լավ, ենթադրենք, թե անվտանգային հարցերը իրեն չեն հուզում կամ իրեն լիովին բավարարում են Նիկոլ Փաշինյանի հետ պարբերական, ըստ որում՝ գլխավոր իրադարձության մակարդակով ներկայացվող հանդիպումների ժամանակ լսած տեղեկությունները: Կհիշեք այս պաշտոնում Խաչատուրյանին նախորդողին, նա էլ ասում էր, թե 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մասին «մամուլից է իմացել...»:

Իսկ Խաչատուրյանը գուցե ընդհանրապես չի էլ տեղեկանո՞ւմ՝ ինչ է կատարվում երկրում: Չէ, բայց իսկապես, այդքան անխնդիր, անդարդուցավ երկի՞ր է Հայաստանը, որի նախագահը, որքան էլ որ ներկայացուցչական պաշտոն համարվի, առավոտը ելնի ու չիմանա՝ ինչ անել, գնա ոչ թե իր իսկ ներկայացրած իշխանության վարած քաղաքականության հետևանքով թշնամական ներխուժման վտանգի առաջ հայտնված գյուղեր, այլ գնա կոնյակի գործարան, չգիտեմ՝ դաշնամուր նվագի, ժպիտը դեմքին ինչ-որ գրառումներ անի կոնյակի տակառների խորապատկերում:

Նույնիսկ չես կողմնորոշվում՝ այս օրերին լրահոսի «աստղ» դարձած քպականների վարքն ու փողոցային պահվա՞ծքն են ավելի վրդովեցուցիչ, թե՞ ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցնող անձնավորության այսօրինակ վերաբերմունքը՝ երկրին ուղղակիորեն սպառնացող վտանգի պայմաններում: Մի՞թե զուտ մարդկայնորեն ցանկություն չի առաջանում անձամբ գնալ, տեսնել տեղացիներին, կոռնիձորցիներին, ժողովրդին, որի առաջ իբր խոնարհվում էիք, որին իբր սիրում էիք: Եվ որի հաշվին, ի դեպ, ապրում եք, վերջապես: Եվ որը ձեզ դեռ հանդուրժում է: Չնայած... Չնայած երևի Վահագն Խաչատուրյանը ճիշտ է: Այն ամենից հետո, ինչ այս իշխանությունը բերեց ու բերում է մեր երկրի ու ժողովրդի գլխին, երևի թե միայն կոնյակը կփրկի... Իսկ ավելի լավ է՝ տնական «քաշած» օղին՝ թունդ, շատ թունդ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'