Yerevan, 13.September.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանցիներն արցախցի կանանց ցանկացել են Շուշիի հիվանդանոց տանել, բայց թույլ չեն տվել

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նախօրեի ուշ երեկոյան Արցախի ռուս խաղաղապահները փորձել են արցախցի մեր հայրենակիցներին՝ 27 անձի, Հայաստանից տեղափոխել Արցախ։ Նախնական պայմանավորվածության համաձայն, ոչինչ չպետք է խանգարեր այդ տեղափոխությանը, սակայն Շուշիի հատվածում՝ պսեւդոէկոլոգների կանգնած հատվածում, խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ մտնող մեքենաները կանգնեցվել են, ադրբեջանցիներից ոմանք բարձրացել են ավտոբուս, թույլ չեն տվել, որ ավտոբուսն առաջ շարժվի, ավելի քան հինգ ժամ ավտոբուսը կանգնած է մնացել,  ինչի պատճառով արցախցի 4 կանանց ինքնազգացողությունը վատացել է։ Բանակցությունները, ըստ Արցախի պաշտոնական շրջանակների հաղորդած տեղեկատվության, ավարտվել են անարդյունք, արցախցիներից մի քանիսին, որոնց ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնության մեքենաներով հասցրել են Ստեփանակերտ, իսկ մյուսներին հետ են ուղարկել Գորիս։

Տեղեկություններ կան, որ ռուս խաղաղապահները՝ ադրբեջանցիների հետ նախնական պայմանավորվածությամբ, իրականացրել են մի օպերացիա, որը տեղավորվում է Արցախը զավթելու եւ ինտեգրելու Ադրբեջանի ծրագրերի մեջ։ Նրանք, նախնական համաձայնության գալով ճանապարհը փակած հրոսակների հետ, արցախցի խաղաղ, անզեն բնակիչներին տարել են ուղիղ նրանց որջը, հանձնել նրանց հայեցողությանը, որպեսզի հերթական անգամ ցուցադրեն՝ Ադրբեջանի հետ ինտեգրմանն այլընտրանք չկա։ 

Ռուսների թողտվությամբ են «էկոակտիվիստ» կոչվող զավթիչները բարձրացել ավտոբուս։ Ապա նույն ռուս խաղաղապահները ոչ թե Ստեփանակերտից են բժիշկներ կանչել, այլ ադրբեջանական շտապօգնության մեքենա են հրավիրել, որոնցով էլ վատացած ինքնազգացողությամբ հայ կանանց հասցրել են Ստեփանակերտ։ Մեզ ասացին, որ շտապօգնության երկու ավտոմեքենաները եղել են ռուսներինը, մեկը՝ ադրբեջանցիներինը։

Ստեփանակերտում մարդիկ ապշահար են եղել, երբ տեսել են քաղաք մտնող ադրբեջանական շտապօգնության մեքենան։ Քաղաքական-հասարակական շրջանակներում անպատմելի վրդովմունք է առաջացրել այդ դրվագը, մեզ ասացին, որ որոշ ՀԿ-ներ, ընդդիմադիրներ պարզաբանումներ են պահանջելու պատկան կառույցներից, թե ինչպես է ստացվել՝ նախապես տեղյակ լինելով, որ արցախցիներն ավելի քան 5 ժամ ադրբեջանցի ահաբեկիչների ձեռքերում պատանդ են, չեն ապահովել իրենց քաղաքացիների անվտանգությունը, առնվազն պետք է շտապօգնության եւ ոստիկանական մեքենաներով մոտենային «դեպքի վայրին»՝ պատրաստ լինելով նման զարգացումների։ Եթե պետական մարմինները նման պատասխանատվություն ստանձնեին, ապա կկանխեին ադրբեջանական շտապօգնության մենքենայի մուտքը Ստեփանակերտ, Լիսագորից հետ կճանապարհեին։

Զրուցել ենք ավտոբուսի մեջ շուրջ հինգ ժամ ադրբեջանցիների ու ռուս խաղաղապահների տեղակայման գոտում մնացած, բայց Գորիս վերադարձած արցախցի 56-ամյա Մարգարիտա Միրզոյանի հետ։ Տիկին Միրզոյանը քրոջ հետ Արցախից դուրս է եկել անցած տարվա նոյեմբերի վերջերին, դեկտեմբերի 12-ին Լաչինի ճանապարհը փակվելուց հետո մինչ օրս մնացել է Գորիսում, իսկ ամուսինն Արցախում է։ Կինը պատմում է, որ նախապես խաղաղապահներն իրենց ասել են, որ ադրբեջանցիների հետ  համաձայնեցրել են եւ ապահովելու են իրենց անվտանգ մուտքը Ստեփանակերտ, սակայն հասնելով անցակետին, որտեղ իբր էկոակտիվիստներն են, կանգնեցրել են ավտոբուսը, ադրբեջանցիներից մի հոգի բարձրացել ու շրջել է ավտոբուսի մեջ, նկարել ուղեւորների ցուցակն ու իջել, որից հետո իրենց փոխանցել են, որ թույլ չեն տալիս անցնել, պիտի սպասել․ «Խաղաղապահները նախապես մեզ ասել էին, թե տեղյակ են թուրքերը (ադրբեջանցիները), հետո ընդեղ թուրքն ասաց, որ տեղյակ չեն։ Ռուս աֆիցերը մեզ ասաց, որ սուտ են ասում։ Մենք այնպես հասկացանք, որ թուրքերի բարձր պաշտոնյաները չեն թողնում, որ անցնենք»։ 27 հոգանոց ավտոբուսը Գորիսից ժամը 4-ի կողմերը դուրս է եկել, սակայն մինչեւ գիշերվա երկուսը մնացել են անցակետում․ «Հինգ ժամից ավել սպասել ենք, հինգ ժամ հետո մեր կնանիքից վատացան այդ ներշնչանքից, իրենց տեղափոխեցին Ստեփանակերտի հիվանդանոց, մենք մինչեւ գիշերվա երկուսը մնացինք այնտեղ, մինչեւ համոզվեցինք, որ մեր հիվանդները հասել են Ստեփանակերտ, նոր մեզ վերադարձրին Գորիս, որովհետեւ իրանք ուզում էին մեր հիվանդներին Շուշի տանել, բայց մենք ու խաղաղապահները թույլ չտվեցինք»։

Կինը պատմում է, որ իրենք չեն վախեցել․ «Սաղ ջահել լակոտներ էին, մենք ըտե՜նց բաներ ենք տեսել, որ իրենցից վախենայինք, մենք նույնիսկ տեսանք, որ զինված՝ ավտոմեքենայով եկան կանգնեցին բնապահպան կոչվածների կողքին, բայց ոչ մի վախ էլ չի եղել։ Իսկ կնանիք վատացան ներշնչանքից, վատառողջ էին, ներվերը չդիմացան։ Մեկի ճնշումը բարձրացավ, մեկինը իջավ, մեկը շաքար ուներ։ Իրանք դերի մեջ էին, իրանց ընենց էին դրսեւորում, թե՝ տեսեք, մենք ինչքան բարի ենք, պատրաստ ենք ձեզ օգնել։ Մի անգամ մի հոգի բարձրացավ, հաշվեց, թե քանի հոգի ենք, ու իջավ, բարեւեց մեզ, ռուսերենով հարցրեց՝ վախենո՞ւմ եք, մի վախեցեք, բայց մենք արհամարհեցինք, ոչ մի բան չխոսեցինք»։

Ի դեպ, հայտնի միջադեպից հետո արցախցի կանանց օգնություն ցուցաբերած բժիշկն ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել էր, թե ադրբեջաներեն է խոսել կանանց հետ, իսկ մեր զրուցակիցը պատմեց հակառակը․ «Ես խաղաղապահների մոտ կանգնած էի, երբ ադրբեջանցի բժիշկը մեր հիվանդին օգնություն ցույց տալուց հետո եկավ ու ռուսերենով ասաց՝ մի անհանգստացեք, ձեր հիվանդները նորմալ են, չեն անհանգստանում, հետո էլ շեշտեց, որ ես դաժե հայերեն եմ իրանց դիմել, որ չվախենան, ամեն ինչ կարգին ա»։

Հետաքրքրվեցինք՝ իսկ տպավորություն չունե՞ն, որ ռուսներն ու ադրբեջանցիները նախապես պայմանավորվել են, որ արցախցիները նման միջադեպերից հասկանան՝ ինտեգրումն այլընտրանք չունի։ «Չէ, մենք նման բան չենք նկատել, ավտոբուսի մեջ մեզ ուղեկցողները շատ սրտանց մեր կողմից էին, մեկն իրա քթի տակ ասաց, որ իրանց բախտը բերում է, որ մերոնք Ուկրաինայում զբաղված են»։

Մարգարիտա Միրզոյանը համոզված է, որ ինչ էլ լինի՝ արցախցիները չեն հեռանա Արցախից․ «Տեսեք, երեք ամիս է՝ իմ հետ շատ մարդիկ կան, կարան գնան Ռուսաստան, Երեւան գան, շատերը երեխաներ ունեն Ռուսաստանում, բայց ոչ մեկը չի փախչում, ու որոշել են վերադառնալ Արցախ»։

 

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution