Պեկինում հանդիպել են Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պեկինում սկսվել են Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի բանակցությունները: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ նախարարները կքննարկեն «երկու երկրների դեսպանությունների և հյուպատոսությունների աշխատանքների վերսկսման գործնական քայլերը», ինչպես նաև երկկողմ հարաբերությունների հետ կապված առանձին հարցեր։ Իրանի արտգործնախարարը Պեկինում հանդիպում կունենա նաև իր չինացի գործընկերոջ հետ: Մարտի 10-ին Թեհրանը և Էր Ռիադը պայմանավորվել էին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և դեսպանատների աշխատանքները վերսկսել երկամսյա ժամկետում։
Երկու երկրների ներկայացուցիչները Պեկինում մի քանի օր բանակցություններ էին վարել, որոնց արդյունքում պատրաստվել էր եռակողմ հայտարարություն։ Էր Ռիադի և Թեհրանի միջև հարաբերությունները սրվել են 2015 թ. մարտին՝ Եմենի տարածքում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) դեմ ռազմական գործողության մեկնարկով։
2016 թ. հունվարին՝ այն բանից հետո, երբ Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը և Մեշհեդում նրա հյուպատոսարանը հարձակման ենթարկվեցին ցուցարարների ամբոխի կողմից: Ցուցարարները վրդովված էին Էր Ռիադում շիա հոգևորական շեյխ Նիմր ալ Նիմրի մահապատժից: Տեղի ունեցածից հետո թագավորությունը խզեց դիվանագիտական հարաբերությունները Իսլամական Հանրապետության հետ: