Ադրբեջանն իրանցի դիվանագետներին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել և 48 ժամ տվել երկիրը լքելու համար
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանում Իրանի դեսպանատան 4 աշխատակից «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ) է հայտարարվել, հինգշաբթի հաղորդում է Trend գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։
Ապրիլի 6-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյյեդ Աբբաս Մուսավին։ Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմն Իրանի դեսպանին խիստ դժգոհություն է հայտնել Ադրբեջանի դեմ իր երկրի սադրիչ գործողությունների վերաբերյալ։
Իրանի դեսպանին տեղեկացրել են, որ Իրանի դեսպանատան չորս աշխատակից Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել է «պերսոնա նոն գրատա»՝ դիվանագիտական կարգավիճակին չհամապատասխանող և 1961 թվականի Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիային հակասող գործունեության համար: Այդ անձինք պետք է 48 ժամվա ընթացքում լքեն Ադրբեջանի տարածքը:
Նշենք, որ վերջին շրջանում երկու երկրների հարաբերությունները խիստ լարված են: