Շեշտադրեցի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հրատապ անհրաժեշտությունը՝ ակնկալելով Շվեդիայի աջակցությունը. Թագուհի Թովմասյան
BLOGՕրերս խորհրդարանում հանդիպեցինք Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակության անդամների հետ։ Գործընկերներիս ներկայացրի շրջափակված Արցախում տիրող իրավիճակը։ Ընդգծեցի Արցախ միջազգային դիտորդներ ուղարկելու անհրաժեշտությունը, որպեսզի արձանագրեն, թե ինչպես են ադրբեջանցիները յուրաքանչյուր օր ոտնահարում Արցախի խաղաղ բնակչության կյանքի և մյուս հիմնարար իրավունքները։ Քննարկման ընթացքում ահազանգեցի, որ Ադրբեջանը Արցախի հայաթափման հանցավոր նպատակ է հետապնդում, իսկ 115 օրվա շրջափակման պայմաններում արցախահայությունը պայքարում է ողջ մնալու համար։ Շեշտադրեցի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հրատապ անհրաժեշտությունը՝ ակնկալելով Շվեդիայի աջակցությունը այս հարցում։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



