Պենտագոնը փորձում է բացահայտել Ուկրաինայի սպասվող հարձակման մասին գաղտնի նյութերի արտահոսքի աղբյուրը. NYT
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պենտագոնը փորձում է բացահայտել գաղտնի նյութերի արտահոսքի աղբյուրը. խոսքն այն տեղեկությունն է, որը վերաբերում է Ուկրաինայի բանակի մոտալուտ հարձակման նախաշեմին Ուկրաինային օգնելու ծրագրերին, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։
Այս նյութերը վերջին օրերին հայտնվել են սոցիալական ցանցերում, գրում է golosameriki.com-ը։
Թերթի տվյալներով՝ նյութերում տեղեկություններ կան հարձակման նախապատրաստվող ուկրաինական ստորաբաժանումներից առնվազն մի քանիսի կազմի և սպառազինությունների մասին։
Փաստաթղթերում նշված 12 բրիգադներից 9-ը վերազինված է Ուկրաինայի արևմտյան դաշնակիցների օգնությամբ։ Դրանք վերազինելու համար, ըստ փաստաթղթերի, կպահանջվի 250 տանկ և 350 հետևակի մարտական մեքենա։