Ընտանիքը երբեք չի կարող հոգս լինել, երբ միմյանց նկատմամբ սեր, հարգանք ու հոգատարություն կա. Մանե Թանդիլյան
BLOGԱպրելու Երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Ընտանիքը երբեք չի կարող հոգս լինել, երբ միմյանց նկատմամբ սեր, հարգանք ու հոգատարություն կա։
Սյունեցի Մարդյանների ընտանիքը՝ վառ օրինակ։ Մեր երկրի հրաշագեղ համայքներից Տաթևում է ապրում այս սիրուն ընտանիքը․ 12 զավակ ունեն, սեփական փոքրիկ բիզնես ու այն մեծացնելու ծրագրեր, տան ներսում անսահման սեր ու ջերմություն։ Հերմինեն ընտանիքի հերոս մայրն է․․․
Կա՞ մեկը, որ կասկածում է, թե ինչ բարդ է 12 զավակ մեծացնել, դաստիարակել, կրթության տալը։
Կա՞ մեկը, ով կասկած ունի, որ այս տան ջերմության երաշխավորը կինն է՝ մայրը։
Մենք շատ ավելի ուժեղ ենք, քան մենք ինքներս ենք կարծում։
Այսօր մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օրն է: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ապրիլի 7-ին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։
Սիրելի’ մայրեր, մաղթում եմ, որ մեզանում գերիշխի այն բարձր գիտակցումը, որ ընտանիքներ կառուցող, զավակներ ծնող, պահող, պաշտպանող մայրերի իմաստնությունը սահմաններ չունի և ունակ է նաև հայրենիք, պետություն պահել։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



