Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Իսկ հնարավո՞ր է ինֆարկտահար չլինել այս ամենից. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն կառավարության որերորդ նիստն է, ինչ հիմնական իրադարձությունը դառնում է Նիկոլ Փաշինյանի մենախոսությունը: Այդ մենախոսությունները, գրեթե բառացի, կրկնում են մեկը մյուսին թե՛ բառամթերքով, թե՛ կառուցվածքով, թե՛ բովանդակային ելևէջներով: Նիկոլ Փաշինյանի ելույթի առաջին մասը բաղկացած է լինում մի տեսակ անվրդովանհաղորդ տոնայնությամբ արձանագրումներից առ այն, թե ինչ վատ-վատ բաներ են այդ ընթացքում արել ադրբեջանական իշխանությունները, ինչպես են սաստկացրել շրջափակված Արցախի (Փաշինյանը հիմա գործածում է բացառապես «Լեռնային Ղարաբաղ» տարբերակը) նկատմամբ ագրեսիան ու այդպես շարունակ: Այդ իմաստով բացառություն չէր Նիկոլ Փաշինյանի նաև վերջին՝ ապրիլի 6-ի «կառավարական» ելույթը:

Այնուհետև ելույթ ունեցողն սկսում է հղումներ անել իր իշխանության «թղթեշերեփային» նվաճումներին կամ քայլերին, որպես կանոն՝ Հաագայի դատարանի, «միջազգային մեխանիզմների» ու դրանց ներդրման մասին հիշատակումներով, ըստ հնարավորության՝ իրավիճակի կամ կատարված որևէ բացասական իրողության համար պատասխանատվությունը բարդում է ռուսական խաղաղապահ ուժերի կամ որևէ այլ կառույցի, հանգամանքի վրա (ով ասես՝ մեղավոր է, բացի իրենից ու իր իշխանությունից, ինչպես հասկանում եք): Եվ վերջապես, ելույթի վերջնամասում պարտադիր հայտարարում է, թե Հայաստանը ամեն ինչ անում է, որպեսզի էսկալացիայից խուսափի, այն է՝ լարվածություն չլինի: Եվ, անշուշտ, անփոփոխ, կարելի է ասել՝ մանտրայի նման կրկնում է իր ֆիրմային «խաղաղության օրակարգ» բառակապակցությունը և այդ՝ ակնհայտորեն վերացական օրակարգին իր և իր կառավարության հավատարմությունը:

Անհոգնել հավատարմությունը: Վերջ: Ուրիշ ասելիք և բովանդակություն չկա: Նիկոլ Փաշինյանի կոնկրետ վերջին ելույթում, մանրամասնությունների առումով, կային որոշ հետաքրքրաշարժ նշումներ, որոնք, այնուամենայնիվ, արժե դիտարկել: Մասնավորապես, Տեղ-Կոռնիձոր հատվածում թշնամու զավթողական առաջխաղացումը արդարացնող տոնայնությամբ անդրադառնալով իրավիճակին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խոսքը 12 կիլոմետրանոց հատվածի մասին է, կրկնեց ԱԱԾ հայտարարության այն դրվագը, թե նման իրավիճակ ստեղծվել է «երկու կողմերի տեղակայման ընթացքում ի հայտ եկած քարտեզների տարընթերցումների» հետևանքով:

Ի լրումն, նաև նշեց. «Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել, և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է. մասնավորապես, 12 կիլոմետրից 7 կիլոմետրում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կիլոմետրի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են»: Այստեղ միանգամայն օրինաչափ հարցեր են ծագում: Նախ՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից չի հասկացվում՝ նշված 7 կմ հատվածում, որտեղ «տեղակայման կետերը հստակեցված են», արդեն սահմանապահ ուժերը տեղակայվա՞ծ են, թե՞ միայն կետերն են հստակեցված, իսկ ադրբեջանական զորքերը շարունակում են անարգել ու անխոչընդոտ դիրքավորվել: Եվ այն մյուս 5 կիլոմետրի պահով այդ ի՞նչ «աշխատանքներ» են շարունակվում, և այդ «աշխատանքներ» ասվածը թշնամու հետ քննարկումնե՞րն են, թե՞ «գլուխկոտրուկը»՝ ոսոխի զորքը որտեղ կանգնի, ՀՀ ԱԱԾ սահմանապահները՝ որտեղ:

Ամենից կարևորը. այդ ի՞նչ քարտեզներ են, որոնց հիման վրա իբր պիտի «կողմերը» տեղակայվեին, և որոնց «տարընթերցումներ» են եղել, ինչի հետևանքով էլ, ինչպես Փաշինյանն ու իր ԱԱԾ-ն արդեն մեկ շաբաթ է, ինչ «կերակրում» են հանրությանը՝ գործնականում զբաղվելով թշնամու առաջխաղացումն արդարացնելով: Այսինքն, արդեն քարտեզային մակարդակով, թփով-ձորով-կիրճով-բլրով-առվով սահմանազատում-սահմանագծումն արել-վերջացրե՞լ են այդքան հատվածում: ԽՍՀՄ քարտեզներո՞վ են անում, ո՞ր թվականի: Ու էլ ի՞նչ փորձանքներ կան այդ «տարընթերցվող» քարտեզներով: Դիտարկենք նաև Փաշինյանի ելույթներում անդադար կրկնվող «էսկալացիայից խուսափելու» և «խաղաղության օրակարգի» պահերը: Ի՞նչ եք կարծում, երբ Հայաստանի ղեկավարի պաշտոնն զբաղեցնողը բացեիբաց հայտարարում է, որ իր տրամադրվածությունը շարունակում է մնալ «էսկալացիայից խուսափելը» (այսինքն՝ ինքը, որպես իշխանություն, ամեն ինչ անելու է, որպեսզի խուսափի լարվածությունից), ինքը դրանով ի՞նչ ազդակ, ի՞նչ «մեսիջ» է տալիս ակնհայտորեն ագրեսիվ տրամադրված ու ագրեսիան շարունակող թշնամուն:

Չէ, իրոք, ի՞նչ պիտի մտածի մեր պետության և ազգի թշնամին, ի՞նչ պետք է մտածեն ադրբեջանական ու թուրքական ղեկավարներն ու նրանց զորքերի հրամանատարները՝ լսելով Նիկոլ Փաշինյանի բացեիբաց հայտարարությունները, որ ՀՀ իշխանության նպատակադրումը «էսկալացիայից խուսափելն» է: Պարզ է, չէ՞, որ թշնամին դա ընկալելու է և ընկալում է որպես վախկոտության, առնվազն՝ թուլության և անզորության խոստովանություն, է՛լ ավելի է ոգևորվելու իր ագրեսիվ տրամադրվածության ու զավթողական նկրտումների առումներով ու շարունակելու է ավելի մեծ թափով առաջ շարժվել, նորանոր տարածքներ վերցնել վերահսկողության տակ: Առավել ևս, երբ «էսկալացիայից խուսափելու» մասին շարունակական ընդգծումները զուգահեռվում են «խաղաղության օրակարգի» ու դրան հավատարիմ մնալու մասին շեշտադրումներով: Իսկ ո՞ւմ համար է այդ «խաղաղության օրակարգը»: Դժվար չէ տեսնել, որ նման «օրակարգ» ունի միմիայն Նիկոլ Փաշինյանը:

Մինչդեռ միակողմանի «խաղաղություն» չի լինում ու չկա: Ի՞նչ «խաղաղության օրակարգի» մասին կարող է խոսք լինել առհասարակ, եթե (երբ) թշնամին, շարունակելով հնչեցնել հայերին կոտորելու, քշելու հայտարարություններ, զենքը ձեռքին շարունակում է առաջխաղացումը Հայաստանի Հանրապետության տարածքում, նորանոր դիրքեր է գրավում, ամրանում նորանոր դիրքերում: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմնակիցների համար այդքան ատելի «նախկիններում», երբ ադրբեջանական կողմը համարձակվում էր հիմիկվանից, ի դեպ, տասնյակ ու տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր կիլոմետրերով հեռու գտնվող առաջնագծում թեթևակի ակտիվանալ, ապա, բացի միանգամից թշնամուն զսպելը, քաղաքական ղեկավարությունը շատ պարզ հայտարարում էր, որ թշնամու սադրիչ գործողություններին տրվելու է համարժեք (իսկ առանձին դեպքերում էլ՝ անհամարժեք սաստիկ) պատասխան:

Հա, ու քիթմռութին ցավոտ հարված ստանալով՝ թշնամի՛ն էր ամեն գնով խուսափում էսկալացիայից: Բայց դա երևի վատ էր շատերի համար: Հիմա, երբ «ապագա կա»-ն իրենց տներն է արդեն մտնում, երևի շատերը երջանկությունից ուշաթափվելու վիճակում են: Չէ, իրոք անհրաժեշտ են գերամուր նյարդեր՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության ձևավորած այս մղձավանջային պայմաններում ինֆարկտահար չլինելու համար:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference