Yerevan, 03.November.2026,
00
:
00
BREAKING

«Պետք է կանխել հավանական աղետը»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանը հայկական պետականությունը վերացնելու քաղաքականություն է վարում, և Արցախի հայաթափումը, Արցախը Հայաստանից ու հայկական պետականությունից կտրելն այդ քաղաքականության մի մասն է: «Փաստի» հետ զրույցում, անդրադառնալով այս փուլում Ադրբեջանի կողմից նոր տարածքային առաջխաղացումներին, նոր սադրանքներին հատկապես նաև խաղաղ բնակչության նկատմամբ, նման կարծիք է հայտնել պատմաբան Խաչատուր Ստեփանյանը:

«Արցախին Հայաստանից կտրելը և Արցախի հայաթափումն իրական և լուրջ սպառնալիք է լինելու հայկական պետականության անվտանգության և անգամ գոյության համար, ինչը ֆանտազիայի ժանրից չէ: Պետք է կանխել հավանական աղետը, և դրա համար պետք է ամեն ինչ անել: Դիվանագիտական, համաժողովրդական, ռազմական ռեսուրսները պետք է օգտագործել՝ կանխելու Արցախի հայաթափումն ու շուտափույթ վերականգնել Արցախի հետ ցամաքային կապը»,-ասաց մեր զրուցակիցը՝ միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները նշված ուղղություններով ոչինչ չեն անում:

«Իշխանությունները ոչինչ չեն անում, բայց հասարակությունը պետք է երկու իրողություն գիտակցի. կա՛մ պետք է ճնշում գործադրի իշխանության վրա, կա՛մ փոխի իշխանությանը: Խնդիրը, որի առջև կանգնած ենք, շատ մեծ տարողականություն ունի, մենք պետությունը կորցնելու վտանգի առաջ ենք, և միայն իշխանություն պահել-չպահելու ամբիցիայով տարվելն այս դեպքում անընդունելի է»,-հավելեց պատմաբանը:

Նա շեշտեց, որ ակնհայտ է՝ Ադրբեջանն անընդհատ պատրաստվում է պատերազմի: «Անընդհատ փորձում է հաղթանակը բոնուսավորել նոր տարածքների գրավմամբ, իսկ մեզ մոտ ամեն գնով խաղաղություն են ուզում, բայց այդ խաղաղության համար, բացի հայտարարություններից, որևէ քայլ իշխանությունը չի ձեռնարկում: Մեծ հաշվով, մենք ոչինչ չանելով՝ պատրաստվում ենք խաղաղության, Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, ինչպես նաև առանց պատերազմի, առանց մեծ պատերազմի հայկական տարածքներ գրավելու: Մեզ մոտ ժողովրդին վախեցնում են էսկալացիայով, բայց Ադրբեջանը նույն այդ էսկալացիայի իմիտացիան ցուցաբերելով՝ տարածքներ է կորզում՝ ավելի սպառնալով տարածաշրջանային խաղաղությանը»,-նկատեց Խ. Ստեփանյանը:

Մեթոդաբանական առումով, նրա խոսքով, պաշտոնական Երևանն ու պաշտոնական Բաքուն տարբեր հարթություններում են գործում: «Եթե գործողությունների տրամաբանությունը բխում է ամեն գնով խաղաղություն հաստատելու սկզբունքից, պետք է ցույց տալ հասարակությանը, որ նշվածին հասնելու համար խաղաղության մասին ոչ միայն պետք է խոսել, այլ պատրաստվել այդ խաղաղությանը սեփական ուժերով: Խաղաղության հասնելու համար մեր պետությունն ինքը պետք է ի զորու լինի խաղաղություն թելադրել, ինչի համար պետք է բավարար չափով կարողություններ ունենալ: Հայտնի խոսք կա՝ «ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի»:

Եթե մենք խաղաղության մասին միայն խոսում ենք, իսկ Ադրբեջանն անընդհատ փորձում է նոր տարածքներ գրավել ու սպառնում մեզ պատերազմով, ուրեմն Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը սխալ է: Կարծում եմ՝ Ադրբեջանն ամեն գնով ուզում է Հայաստանից անընդհատ տարածքներ գրավել ու վերջում կործանել մեր պետականությունը, իսկ Հայաստանի իշխանությունն ամեն գնով փորձում է պաշտպանել իր իշխանությունը՝ «տարածք տանք, Արցախը տանք, զիջումների գնանք, միայն թե մեր իշխանությունը մնա» սկզբունքով»,- ասաց պատմաբանը՝ նշելով, որ, իր տպավորությամբ, ամեն ինչ հենց այս տրամաբանության մեջ է:

Նրա խոսքով, պատմության ընթացքում նման բարդ և ծանր իրադրության առջև մեր ժողովուրդն էլի է կանգնել: «Մեր ժողովուրդը կարողացել է հաղթահարել այդ իրադրությունները, փրկվել վերջնական կործանումից, դարերի ընթացքում նորից անկախ պետականություն վերականգնել: Բայց ամեն անգամ պատմությունը կարող է և չկրկնվել: Այսինքն, մենք չպետք է ապրենք հույսով, որ եթե ոչինչ չանենք, միևնույնն է, օրերից մի օր ոտքի ենք կանգնելու: Մենք ոտքի ենք կանգնելու միայն հստակ գործողություններ, քայլեր անելու դեպքում: Սպասել, որ պատմությունը մեզ պետք է նվեր մատուցի, ճիշտ չէ: Ավելին՝ անգամ հակառակը կարող է լինել:

Պատմությունը կարող է մեզ դառն անակնկալ մատուցել: Այսինքն, այս ծանր իրավիճակում մեր մխիթարանքը չպետք է պատմության նախկին փորձը լինի, ըստ որի՝ կարող է մի օր լավ լինել: Առաջ ժողովուրդը տրամադրվել է, համապատասխան էլիտա է ի հայտ եկել, որը կարևոր է համարել անկախ պետության ստեղծումը, վերականգնումը, ուժեղ պետության կայացումը: Պատեհ առիթի սպասելով՝ կարող է ուժերն այնքան սպառվեն, որ ներկա իրավիճակը մեզ երազանք թվա: Չպետք է խնդրի լուծումը թողնել պատմությանը, ինքներս պետք է ուղղորդենք պատմությանը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice