Ուկրաինան կվերանա, քանի որ այն ոչ մեկին պետք չէ. Մեդվեդև
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Ուկրաինան մոլորակի վրա ոչ մեկին պետք չէ և, հետևաբար, այն կդադարի գոյություն ունենա։ Ինչպես «Փաստինֆո»-ն տեղեկանում է TACC գործակալությունից՝ այս մասին քաղաքական գործիչը այս թեմայով գրառում է հրապարակել այսօր VKontakte-ի իր էջում։
Հրապարակումը վերնագրված է «Ինչո՞ւ կվերանա Ուկրաինան՝ որովհետև դա ոչ մեկին պետք չէ», այնուհետև գրառումը բաժանված է վեց պարբերության, որտեղ Մեդվեդևը պնդում է, թե ինչու ուկրաինական պետությունը պետք չէ, համապատասխանաբար, Եվրոպային, ԱՄՆ-ին, Աֆրիկային և Լատինական Ամերիկային, Ասիային, Ռուսաստանին և, վերջապես, հենց Ուկրաինայի քաղաքացիներին (վերջին՝ վեցերորդ պարբերությունը նվիրված է դրան):