Թրամփի պաշտպանությունը ցանկանում է նրա վրայից հանել բոլոր մեղադրանքները
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի պաշտպանության առաջնահերթությունը՝ նրա դեմ բոլոր մեղադրանքների վերացումն է, հայտարարել է նախկին նախագահի փաստաբան Ջիմ Թրասթին։
«Մեղադրանքները հանելու միջնորդությունները պետք է առաջնահերթություն լինեն, քանի որ դրանք կանդամահատեն արդարադատության այս սխալը», - ասել է նա ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
ԿԹրասթին հավելել է, որ առաջիկա միջնորդությունները կլինեն «շատ կայուն», ինչպես նաև հնարավոր է համարել, որ Թրամփի պաշտպանությունը կարող է փորձել փոխել դատական ատյանը Մանհեթենի շրջանից, որը «լիբերալիզմի և ակտիվության հենակետն է», որը «վարակում է ամբողջ գործընթացը»:
Խոսելով իրեն առաջադրված մեղադրանքներին անձամբ Թրամփի արձագանքի մասին՝ փաստաբանը նշել է, որ պետության նախկին ղեկավարը շատ վրդովված է ստեղծված իրավիճակից, բայց մնում է կայուն:
«Եթե մենք դա ինչ-որ կերպ սա չփակենք, ապա այս երկրում քրեական արդարադատության բոլորովին նոր մոդել կունենանք», - ամփոփել է Թրասթին: