Yerevan, 29.October.2026,
00
:
00
BREAKING

Երկակի, եթե ոչ՝ բազմակի ստանդարտները դեռ ոչ մի իշխանության ոչ մի լավ տեղ չեն տարել․ «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն, այնուամենայնիվ, որոշել է «քրեական հետապնդում» իրականացնել ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ՝ իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի ու նրա միջև տեղի ունեցած միջադեպի պատրվակով: Ավելի վաղ արդեն առիթ ենք ունեցել նշելու, որ Մհեր Սահակյանի, ավելի ճիշտ՝ նշված միջադեպի հետ կապված «ընթացք տալու» թեման Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ում քննարկումների առարկա է դարձել: Եվ չնայած մի շարք քպականներ «նեղ շրջանակում» կողմ են եղել, որ քրեական հետապնդում իրականացնելու համար «իրենց» դատախազը ԱԺ մտնի միջնորդագրով, մի քանի այլ քպականներ ու Նիկոլ Փաշինյանը այնքան էլ ոգևորված չեն եղել այդ տարբերակով՝ լրացուցիչ ծանրության տակ չմտնելու և նորանոր հարվածներ չստանալու նկատառմամբ:

Տվյալ դեպքում դա անխուսափելի է, քանի որ իրենք՝ քպականները, ամենատարբեր հանգամանքներում ինքնադրսևորվել են քրեորեն պատժելի զանազան արարքներով, ու դա մեկ կամ երկու դեպք չէ: Ամեն պարագայում, երկուշաբթին եկավ այս հարցում որոշ հստակություն մտցնելու՝ ի դեմս տարածված հաղորդագրության, որ Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապրիլի 10-ին ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր: Դրան կցվել է նաև պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ:

Այսինքն, ՔՊ-ում, այնուամենայնիվ, որոշել են, որ «մինչև վերջ» պիտի գնան, իրենցից մեկին հարվածած ընդդիմադիր պատգամավորին պիտի «մինչև վերջ» հետապնդեն, գլուխը քարը՝ թե քպականներն իրենց «մինչև վերջ» խայտառակվելու ճանապարհին էլի մի քանի խոշոր քայլ չեն անի: Ըստ դատախազության տարածած վարկածի, ի դեպ, հերքվել է հարված ստացած քպականի հայտարարությունը, թե իրեն «ինչ-որ առարկայով» են խփել: Չնայած, պաշտոնական վարկածից էլի միակողմանի քննության հոտ է գալիս: Ըստ այնմ՝ «...Մ.Ս.-ն ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել հանձնաժողովի նախագահին, փակ քննարկման բնականոն աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ շրջանցել է իր և Վ.Վ.-ի միջև նստած պատգամավոր Ա.Ղ.-ին, մոտեցել հանձնաժողովի նախագահին և աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին:

Հարվածի հետևանքով հանձնաժողովի նախագահի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ ձախ վերհոնքային շրջանի պատռված վերքի, ձախ վերհոնքային, քթի մեջքի քերծվածքների, ձախ վերին և ստորին կոպերի արյունազեղումների ձևով»: Հավելենք, որ պատգամավոր Մհեր Սահակյանի իրավունքների պաշտպանությունն ստանձնած Ռուբեն Մելիքյանը ևս երեկ արձագանքեց դատախազության տարածած հաղորդագրությանը: Նա սոցցանցային իր էջում մասնավորապես նշել է. «...5) Մեր մոտեցումն անփոփոխ է. Սահակյանի արարքում խուլիգանությունը (որպես օբյեկտիվ երևույթ) և խուլիգանական դրդումը (որպես սուբյեկտիվ երևույթ) իսպառ բացակայում է, իսկ հարվածը հասցվել է անհրաժեշտ պաշտպանության նկատառումով»։

Ինչ էլ ասվի, սա ծայրեծայր քաղաքական գործ է: Հասկանալի է՝ երկու պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի քրեաիրավական նրբությունների ու մանրամասնությունների մասին պրոֆեսիոնալ իրավաբանները դեռ շատ հայտարարություններ կանեն: Ավելին, քմահաճույքներով և օրինականության վրա թքածունենալու մոտեցումներով առաջնորդվող իշխանությունն այս դեպքում ստիպված է լինելու գոնե ինչ-որ մակարդակի համապատասխանել՝ հաշվի առնելով, որ իրավական դաշտում գործ են ունենալու Ռուբեն Մելիքյանի նման բարձրակարգ և սկզբունքային մասնագետի հետ:

Ամեն դեպքում, կրկնենք՝ այս գործը քաղաքական է, իսկ այն, ինչ փորձ է արվելու անել բացահայտորեն կողմնակալ գլխավոր դատախազի ու նրա միջնորդագրի միջոցով, ուղղակիորեն քաղաքական հետապնդում է, առնվազն՝ քրեական իրավունքի կամայական կիրառում, կուսակցական խտրականության դրսևորում: Տեսեք, դատախազությունը ԱԺ նախագահին դիմել է միայն ԱԺ ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությամբ: Դատախազությունը (երբ էլ եղած լինի, ով էլ եղած լինի գլխավոր դատախազը) չի դիմել իշխանական խմբակցության մի շարք անդամների նկատմամբ առնվազն նույն հոդվածով՝ «խուլիգանություն», նմանապես քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն ստանալու համար: Իսկ այդպիսի դեպքերը քիչ չեն:

Ու ի՞նչ է ստացվում: Այսինք, երբ խուլիգանական դրսևորումներ են ունենում, որպես ՔՊ-ի հավաքական կերպարներ, վահագնալեքսանյանները, արթուրհովհաննիսյանները և նմանօրինակ այլ քպականներ, դատախազությունը «մոռանում է» օրենքի գոյության և այն կիրառելու մասին: Միգուցե միանգամից պետք է օրենք ընդունել, որ քպականները կարող են ԱԺ-ում հարվածել ում ուզեն, առհասարակ, քպականները կարող են «աքացիներ» տալ ընդդիմադիրներին, ՄԻՊ թեկնածուի հասցեին սպառնալիքներ հնչեցնել, ծանր հանցագործություններ անել, ինչ ուզեն՝ անեն, բայց նրանց ոչ մեկը ոչինչ չի ասի, դատախազը ոչ միայն նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու միջնորդագրերով ԱԺ չի մտնի, այլ հակառակը՝ կառնի իր պաշտպանության տակ: Բայց, այ, եթե հանկարծ ընդդիմադիր որևէ գործիչ փողոցն անցնի դրա համար չնախատեսված վայրով, ապա նրան պետք է տեղում գնդակահարել:

Իսկ քպականները, օրվա իշխանությանը ծառայողները կարող են համարձակորեն, օրինակ՝ մեքենայի տակ գցել՝ վրաերթի ենթարկել երիտասարդ հղի կնոջը՝ սպանելով նրան ու իր չծնված երեխային, ու ազատորեն շրջեն, վայելեն կյանքն ու ծիծաղեն բոլորի վրա: ՔՊ-ի դատախազը մատը մատին չի տա, բնականաբար: Դա, առհասարակ, կոչվում է «երկակի ստանդարտ», չնայած քպականների դեպքում ավելի տեղին կլինի «բազմակի ստանդարտ» բնորոշումը: Այսինքն, օրենքը կիրառվում է ընտրողական մոտեցմամբ, ասել կուզի՝ ոչ մի օրենք էլ չկա, պաշտոնապես հայտարարվում է, որ օրենքները ոչ մի բան են, այնպես որ, յուրաքանչյուրն ինչ ուզում է ու ի վիճակի է՝ կարող է անել: Ի՜նչ օրենք-մորենք: Ի դեպ, «երկակի ստանդարտները» դեռ ոչ մի իշխանության ոչ մի լավ տեղ չեն տարել:

Հ.Գ. - Մի ի դեպ էլ. տատիկներն ընդհանրապես իրենց հարուստ կենսափորձով մեծամասամբ իմաստուն են:

ՍԱՀԱԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location