Գերմանական Tornado ինքնաթիռները առաջին հետախուզական թռիչքներն են կատարել Սիրիայի երկնքում
INTERNATIONAL NEWSԳերմանիայի ռազմաօդային ուժերի Tornado հետախույզ ինքնաթիռները հունվարի 8-ին առաջին թռիչքներն են կատարել Սիրիայի եւ Իրաքի երկնքում, որտեղ դրանք մասնակցում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական առաքելությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է բունդեսվերի (ԳՖՀ-ի զինված ուժերի) ներկայացուցիչը:
Թռիչքներին մասնակցել են երկու թեւավոր մեքենաներ, որոնք հաջողությամբ վերադարձել են Թուրքիայի «Ինջեռլիկ» ռազմակայան, որտեղ դրանք տեղակայված են: «Նրանք կատարել են իրենց առաջադրանքը»,-նշել Է ԳՖՀ-ի զինուժերի ներկայացուցիչը, որն այլ մանրամասներ չի հայտնել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



