Էրդողանն ընդամենը 2%-ով է առաջ մրցակցից
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուից Քեմալ Քըլըչդարօղլուի «հեռավորությունը» կազմում է մոտ 2 տոկոսային կետ։ Սա հետևում է ապրիլի սկզբին Optimar հետազոտական կենտրոնի կողմից անցկացված հարցումից, որին մասնակցել է մոտ 5 հազար մարդ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Hürriyet-ին:
Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին: «Հանրապետական դաշինքի» միասնական թեկնածու Էրդողանի հիմնական մրցակիցն ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն է: Ընտրություններին մասնակցում են նաև Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն և Ata դաշինքի թեկնածու Սինան Օհանը:
«Ու՞մ օգտին եք քվեարկելու նախագահական ընտրություններում» հարցին մասնակիցների 45,9%-ը պատասխանել է «Էրդողանի օգտին», Քըլըչդարօղլուի անունը տվողների մասնաբաժինը կազմում է 43,9%: Ինջեի օգտին մտադիր է քվեարկել 8,3 տոկոսը, Սինան Օհանի աջակցությունը կազմում է 1,7 տոկոս: 18-24 տարիքային խմբում Էրդողանի օգտին քվեարկելու մտադրություն ունեցողների մասնաբաժինը կազմում է 13,6%, Քըլըչդարօղլուին պատրաստ է աջակցել 15,2 տոկոսը, Ինջեին՝ 19,5 տոկոսը, իսկ Օհանին՝ 15,3 տոկոսը։