Մենք պետք է հետևողական մաքրենք մեր հողը թշնամուց. Ավետիք Չալաբյան
SOCIETYՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր Տեղ գյուղի մերձակայքում, որտեղ թշնամին օրեր առաջ գործող իշխանության անգործության հետևանքով առաջ էր եկել և տեղակայվել մեր տարածքում, այն դիմել է նոր սադրանքի: Դրա արդյունքում վիրավորվել է Սյունիքի հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը, հայկական կողմից կան նաև զոհեր: Պատասխան կրակով թշնամուն ևս կորուստներ են պատճառվել, բայց իրավիճակը այս պահին պայթունավտանգ է, փոխհրաձգությունը շարունակվում է, թշնամին սկսել է կիրառել խոշոր տրամաչափի միջոցներ:
Իմ անվերապահ զորակցությունն եմ հայտնում մեր զինվորականներին, և հույս հայտնում, որ նրանք կոշտ պատասխան կտան թշնամուն: Մենք նաև պետք է հետևողական մաքրենք մեր հողը թշնամուց, և յուրաքանչյուրս անենք առավելագույնը՝ նրան գլխովին ջախջախելու, և մեր երկրին իրական խաղաղություն բերելու նպատակով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



