Սև ծովը երբեք «ՆԱՏՕ-ի ծով» չի լինի. Կրեմլ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սև ծովը երբեք չի վերածվի «ՆԱՏՕ-ի ծովի»։ Նրա կարծիքով` ջրային տարածքը պետք է մնա համագործակցության և փոխգործակցության ծով ծովափնյա բոլոր երկրների համար։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Ապրիլի 13-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Բուխարեստում անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է ապառազմականացնել Սև ծովը և այն վերածել «ՆԱՏՕ-ի ծովի»։
Թուրքիան, Ռումինիան և Բուլղարիան ելք ունեն դեպի Սև ծով և ՆԱՏՕ-ի անդամներ են։
«Իհարկե, մենք ուշադրություն ենք դարձրել դրան։ Հայտարարությունն ինքնին հիմնված է երկու հակասությունների վրա. ՆԱՏՕ-ն և ապառազմականացումը միմյանց բացառող հասկացություններ են: Սև ծովը երբեք «ՆԱՏՕ-ի ծով» չի լինի, դա ընդհանուր ծով է»,- ասել է Դմիտրի Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Սև ծովի ափին գտնվող պետությունների համար ջրային տարածքը պետք է դառնա անվտանգության և համագործակցության գոտի։
«Ավելին, դա պետք է լինի անբաժանելի անվտանգություն»,- հավելել է նա։