Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ԱՊՐԻԼԻ)․ Հրդեհ Փարիզի Աստվածամոր տաճարում․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Մշակույթի համաշխարհային օր, Բոսնիա և Հերցեգովինա՝ Բանակի օր, Վրաստան՝ Սիրո օր, Ղազախստան՝ Սիրահարների օր, Հյուսիսային Կորեա՝ Մայրաքաղաքի օր, Ռուսաստան՝ Ռադիոէլեկտրոնային պատերազմի մասնագետների օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1914-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում տեղի է ունեցել Դիլիմանյան ճակատամարտը, որի արդյունքում Նազարբեկովի, Անդրանիկի և Չերնոզուբովի ղեկավարած ռուսական բանակը թուրքերին դուրս է մղել Պարսկաստանից:

1725 - թուրքական զորքերը մոտեցել են Սիսիանի և Կապանի բարձունքներին։

1764 - Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվել է Եղիշեի աշխատությունը։

1840 – տեղի է ունեցել Հայկական մարզի վերացումը, կազմվել են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը։

1899 – ծնվել է արձակագիր, թարգմանիչ Վիվանը (Անուշավան Մարգարի Ջիդեջյան)։

1902 – հիմնադրվել է Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը։

1904 - օսմանյան հրամանատարությունը նախաձեռնել է նոր հարձակում Սասունում: Հայերը ստիպված դիմակայել են 20 անգամ գերազանցող ուժերին: Հակառակորդին հաջողվել է ծանր մարտերով մոտենալ Գելիեգուզանին: Սասունցիների ինքնապաշտպանության վերջին օջախը պաշտպանել են Անդրանիկի գլխավորած մարտիկները, բայց, ի վերջո, զգացվել է զինամթերքի պակաս, և ինքնապաշտպանները ստիպված են եղել տեղի տալ:

1904 – ծնվել է ամերիկահայ նշանավոր նկարիչ Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան)։

1906 – ստեղծվել է հայկական ամենախոշոր բարեգործական հասարակական կազմակերպություններց մեկը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:

1908 – ծնվել է ֆրանսիացի հայագետ, Սուրբ Ղազարի ճեմարանի անդամ Ֆրեդերիկ Ֆեյդին։

1941 - ծնվել է հայազգի կինոռեժիսոր, սցենարիստ Ռոման Բաբայանը։

1957 – վախճանվել է թարգմանիչ Արշավիր Խոնդկարյանը։

1965 – տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի հանդիսավոր բացումը։

1971 – վախճանվել է բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ Գուրգեն Բորյանը։

1993 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չիլիի հետ։

2005 - Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի կառավարությանը տրամադրվել է 20 միլիոն դոլարի վարկ Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի համար։

2008 - Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Յուրի Խաչատուրովը:

2010 - Երևան-Իջևան ավտոճանապարհի 118-րդ կիլոմետրի հատվածը փլուզվել է սողանքի պատճառով:

2015 - Եվրախորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև՝ կոչ անելով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, առանց նախապայմանների վավերացնել հայ - թուրքական արձանագրությունները և բացել Հայաստանի հետ սահմանը:

2016 - Մոսկվայի դատարանը Լևոն Հայրապետյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման 2018 - Նիկոլ Փաշինյանը հրապարակել է քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագիրը և կոչ արել քաղաքացիներին նախ արգելափակել Երևանի ծայրամասերը կենտրոնին կապող բոլոր կամուրջները։

2021- Բաքվում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աղմկահարույց հայտարարություն է արել առ այն, որ Ադրբեջանի նախագահներ Հեյդար և Իլհամ Ալիևները պարբերաբար փող են առաջարկել Ղարաբաղի համար, բայց Հայաստանի նախկին ղեկավարները՝ մինչև Փաշինյանը, մերժել են առաջարկը։

ԱՇԽԱՐՀ

1450 - տեղի է ունեցել Ֆորմինիի ճակատամարտը, որի ժամանակ ֆրանսիական բանակը ջախջախել է անգլիական էքսպեդիցիոն կորպուսին։

1452– ծնվել է իտալացի աշխարհահռչակ նկարիչ, ճարտարապետ, քանդակագործ, նաև բժիշկ ու գյուտարար Լեոնարդո դա Վինչին:

1795 - Լիտվան մտցվել է Ռուսական Կայսրության կազմ։

1843 – ծնվել է ամերիկացի գրող Հենրի Ջեյմսը։

1874 - Փարիզում լուսանկարիչ Նադարի արվեստանոցում բացվել է իմպրեսիոնիստնկարիչների առաջին ցուցահանդեսը, որտեղ չճանաչված նկարիչներ Մոնեն, Ռենուարը, Պիսսարոն, Սեզանը և Դեգան ցուցադրել են իրենց աշխատանքները։

1877 - իտալացի գյուտարար Էնրիկո Ֆորլանինին օդ է բարձրացրել իր ստեղծած առաջին նախաուղղաթիռը։

1891– ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը ցուցադրել է իր ստեղծած կինետոսկոպը` շարժվող պատկերներ ցուցադրող սարքը:

1894– ծնվել է ԽՄԿԿ առաջին քարտուղար, ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ Նիկիտա Խրուշչովը:

1896 – կայացել է առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը Աթենքում։

1912 – ծնվել է Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդ Կիմ Իր Սենը։

1924 - ԱՄՆ-ում հրատարակվել է ավտոճանապարհների՝ աշխարհում առաջին ատլասը։

1928 – Տաջիկստանը արաբական այբուբենից անցել է լատինական այբուբենի օգտագործման:

1929 - ԽՍՀՄ-ում մտցվել է տարիքային կենսաթոշակային համակարգ։

1942 – ծնվել է ամերիկացի գործարար Քենեթ Լեյը, որը առավել հայտնի է որպես «Էնրոն» կորպորացիայի հիմնադիր և գործադիր տնօրեն։

1949 – ծնվել է ռուս ճանաչված երգչուհի Ալլա Պուգաչովան։

1951 - Լոնդոնում Էրիկ Մորին անցկացրել է «Միսս աշխարհ» գեղեցկության առաջին մրցույթը։

1955 - ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Դեզ-Պլենզ քաղաքում Ռեյ Կրոկը բացել է առաջին «Մակդոնալդս» ռեստորանը։

1989 – Անգլիայի Շեֆիլդ քաղաքի «Հիլզբորո» ֆուտբոլային մարզադաշտում տեղի են ունեցել ողբերգական դեպքեր, որոնց արդյունքում զոհվել է մոտ 100 մարդ, 700-ից ավելին ստացել է մարմնական վնասվածքներ:

1998 - Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվել է «Ավագ ուրբաթի» պայմանագիրը:

1998 - վախճանվել է կամբոջացի քաղաքական գործիչ, «կարմիր կխմերների» առաջնորդ Պոլ Պոտը։

2019 - Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկվել է հրդեհ, որի արդյունքում փլվել է տանիքը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community