Թող երևանցիներն ու քաղաքի հյուրերը քայլեն ու գարշահոտ զգան, հոգ չէ, կարևորը Ծանրամարտի առաջնությունը Երևանում է անցնում․ Մանե Թանդիլյան (լուսանկարներ)
POLITICSԵրբ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության 500-ից ավելի հյուրերը քայլելիս կլինեն Երևանի կենտրոնում, կխնդրեք, որ Աբովյան փողոցի կոնկրետ հատվածից աջ ու ձախ չշեղվեն հանկարծ, որպեսզի երկրի վարկանիշը չվնասվի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
«Թե չէ հանկարծ, եթե շեղվեն դեպի Արամի փողոց, աղբակույտերի գարշահոտությունից ուշագնաց կլինեն, անհարմար կզգանք։
Ու թող երևանցիներն ու քաղաքի հյուրերը քայլեն ու գարշահոտ զգան, հոգ չէ, կարևորը Ծանրամարտի առաջնությունը Երևանում է անցնում, շուտով` կին քաղաքական առաջնորդների ֆորումը կլինի։
Կամ էլ դե կբացատրեք, որ այդ հատվածում արդեն մեկ տասնամյակ է քննարկվում է Հին Երևան նախագիծը։
Երևանը շուտով մաքրվելու է աղբից», - գրել է նա՝ կից հրապարակելով լուսանկարներ։




1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
3
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri
5
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year



