Ռոնալդու. Բենիտեսի հետ շատ ժամանակ ենք կորցրել
SPORT«El Confidencial»-ը հաղորդում է, որ «Ռեալի» ղեկավարության՝ Ռաֆայել Բենիտեսին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու որոշումից ուրախացած ֆուտբոլիստների թվում է Կրիշտիանու Ռոնալդուն:
Աղբյուրի ունեցած տեղեկատվության համաձայն՝ իմանալով Բենիտեսի հեռացման մասին՝ Ռոնալդուն ասել է. «Նրա հետ մենք շատ ժամանակ ենք կորցրել»:
Հիշեցնենք, որ իսպանական լրատվամիջոցները բազմիցս գրել են Կրիշտիանու Ռոնալդուի և Ռաֆայել Բենիտեսի լարված հարաբերությունների մասին, սակայն մարզիչը հերքել է այդ լուրերը:
Հունվարի 4-ին «Ռեալի» ղեկավարությունն աշխատանքից ազատեց Ռաֆայել Բենիտեսին: Նրա փոխարեն գլխավոր մարզիչ նշանակվեց Զինեդին Զիդանը: Իսպանիայի առաջնության 18-րդ տուրից հետո «Ռեալն» ունի 37 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



