Մեսսին շուտով կվերադառնա «Բարսելոնա»․ ակումբի նախագահը հաստատել է
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան երկրպագուների հետ զրույցի ժամանակ հաստատել է, որ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից կվերադառնա կատալոնական ակումբ, հաղորդում է Cadena SER-ը։
Մեսիի պայմանագիրը ֆրանսիական ՊՍԺ-ի հետ կավարտվի հունիսին։ Նա 2021-ի ամռանն է «Բարսելոնայից» տեղափոխվել փարիզյան ակումբ ազատ գործակալի կարգավիճակում։
Ընթացիկ մրցաշրջանում Մեսին ՊՍԺ-ի հետ մասնակցել է 34 հանդիպման, խփել է 19 գոլ, կատարել 18 գոլային փոխանցում։
«Բարսելոնայում» Մեսին 2005-2021 թվականներին մասնակցել է 778 հանդիպման, խփել է 672 գոլ, կատարել 303 գոլային փոխանցում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



