Ռուսաստանը շահագրգռված է, որ ուկրաինական հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի․ Լավրով
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որ ուկրաինական հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի։ Այս մասին նա հայտարարել է իր բրազիլացի գործընկեր Մաուրո Վիեյրայի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում, փոխանցում է РИА Новости-ն։
«Ակնհայտ է, որ մենք շահագրգռված ենք, որ ուկրաինական հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի։ Մենք արդեն մանրամասն բացատրել ենք տեղի ունեցողի պատճառները, այն նպատակները, որոնք հետապնդում ենք այս առումով»,- ասել է Լավրովը։
Նախարարը նաեւ նշել է, որ իր բրազիլացի գործընկերոջ հետ այսօրվա հանդիպմանը խոսել են «այն համատեքստի մասին, որը պետք է նկատի ունենալ, որպեսզի լուծվեն նման խնդիրները ոչ թե այդ պահի, այլ երկարաժամկետ պայմանավորվածությունների հիման վրա»։