Yerevan, 18.July.2026,
00
:
00
BREAKING


Իսկ ի՞նչ է միջազգային հանրությունը, ո՞ւր է, «ինչո՞վ են այն ուտում»․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի աշխարհի առաջնության բացման ժամանակ Ադրբեջանի դրոշի այրումը հանրային մեծ արձագանքի արժանացավ։ Կարծիքները հիմնականում բաժանվում էին երկու մասի։ Մարդկանց մի մասն այդ քայլն արդարացված է համարում, իսկ մյուս մասի կարծիքով՝ ներկա դրության պայմաններում այն ոչինչ չտվող արարք էր։ Ըստ այդմ էլ, հատկապես սոցցանցերում նկատելի էր հակադիր կարծիքների բախումը։ Այս համատեքստում նշված արարքի ճիշտ կամ սխալ, լավ կամ վատ, արդյունավետ կամ անարդյունավետ, պատեհ կամ անպատեհ լինելու մասին գնահատականների պակաս չկա։ Այստեղ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները:

Բայց, կարծում ենք, հարկավոր է հարցը դիտարկել այլ դիտանկյունից։ Խնդիրն այն է, որ դրոշի այրումը դատապարտողների հիմնական թեզը դարձել է այն, թե միջազգային հանրությունը ինչ կմտածի մեր մասին, կամ սպորտային կազմակերպությունները պատժամիջոցներ կկիրառեն, թույլ չեն տա այլևս միջոցառումներ կազմակերպել մեր երկրում և այլն, և այլն։ Ավելին, կարտոֆիլի հետ կռիվ տվող մի պատգամավոր էլ այդ կապակցությամբ լալահառաչ ներողություն էր խնդրում միջազգային ողջ քաղաքակիրթ հանրությունից։ Լավ, իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ միջազգային հանրությունը, որից այդքան ազդվում կամ երկյուղում ենք, «ինչո՞վ են այն ուտում»։

Այդ նույն միջազգային հանրությունը կամ կազմակերպություններն ո՞ւր էին (ո՞ւր են), երբ Ադրբեջանը մեկը մյուսի հետևից հանցագործություններ էր ու է կատարում Հայաստանի ու Արցախի նկատմամբ։ Կամ ինչո՞ւ միջազգային հանրությունը հասցեական չի արձագանքում, երբ Ադրբեջանի գործողությունները ոչ միայն խախտում են միջազգային պարտավորությունները, այլև բացահայտ ռազմական հանցագործությունների, ընդհանրապես մարդկության դեմ ուղղված հանցագործությունների տարրեր են պարունակում։ Օրինակ՝ Ադրբեջանը հասցրել է ռազմագերիների գլուխներ կտրել, խոշտանգելով հասցնել մահվան, նրանց միանգամից գնդակահարել Հադրութում և այլ վայրերում։ Իսկ հիմա էլ Ադրբեջանը, չնայած խոսում է խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունից, ոչ միայն հրաժարվում է հանձնել Բաքվում պահվող ռազմագերիներին, այլև դատում է նրանց։ Միաժամանակ, Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավունքի բոլոր մարդասիրական նորմերը, արդեն 4 ամիս շրջափակման մեջ է պահում 120 հազար արցախցիներին, կտրում է նրանց գազն ու էլեկտրաէներգիան և կենսագործունեության շարունակման համար անհամատեղելի պայմաններ ստեղծում։

Դրան զուգահեռ Բաքուն ոչ միայն մեծ թափով ձեռնամուխ է եղել Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը, այլև ագրեսիվ նկրտումներ է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանական զինված ուժերը ներխուժել ու ժամանակ առ ժամանակ խորանում են ՀՀ ինքնիշխան տարածքում։ Մի՞թե այս հանցագործությունները բավարար չեն միջազգային հանրության համար Ադրբեջանի դեմ կոնկրետ գործողություններ ձեռնարկելու, այդ երկրին միջազգայնորեն մեկուսացնելու, պատժամիջոցներ սահմանելու կամ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ բռնապետ Ալիևի գլխավորությամբ, միջազգային դատական ատյանի առաջ կանգնեցնելու համար։ Միանշանակ բավարար են, մի բան էլ ավելի են։ Բայց միջազգային հանրությունն այդպես էլ զերծ է մնում Ադրբեջանի հանցագործություններին գնահատական տալուց, իսկ որոշ միջազգային դերակատարներ էլ այս պայմաններում նույնիսկ խրախուսում են Ալիևին՝ այդ երկրին համարելով վստահելի գործընկեր։

Ու զավեշտալին այն է, որ Բաքուն անգամ իրեն իրավունք է վերապահում Հայաստանում իրենց դրոշն այրելու հետ կապված դիմել միջազգային հանրությանն ու միջազգային սպորտային կազմակերպություններին։ Ու այսքանից հետո էլ Հայաստանում մտավախություններ կան ադրբեջանական դրոշի այրման հետ կապված միջազգային հանրության արձագանքի շուրջ։ Նախ՝ այդ մտահոգությունները մի կողմից անհիմն են, քանի որ մեր սեփական վերաբերմունքն ավելի պետք է կարևորվի, քան միջազգային որոշ կազմակերպությունների գնահատականները, որոնք արժեզրկվել են ու հեռացել ի սկզբանե որդեգրված արժեքային համակարգից։

Մյուս կողմից էլ՝ թքած այնպիսի միջազգային հանրության կարծիքի վրա, որը մարդու իրավունքները և միջազգային նորմերի պահպանումը համարում է գերակա ուղղություն, բայց չի արձագանքում դրանց կոպիտ ոտնահարմանը։ Ու զարմանալի է, որ այսքանից հետո էլ Հայաստանում շատ մարդիկ պատրանքներով են ապրում, չափից ավելի են կարևորում միջազգային հանրության ներկայացուցիչների արձագանքը՝ հույս ունենալով, թե դրանցում արդարացի գնահատականներ կարող են հնչել։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026