Ստոլտենբերգը Կիևում խոստացել է, որ Ուկրաինան ժամանակի ընթացքում կդառնա ՆԱՏՕ-ի անդամ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան ժամանակի ընթացքում կդառնա դաշինքի անդամ։ Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է դաշինքի կայքում։
«Ուկրաինայի արժանի տեղը ՆԱՏՕ-ում է, և ժամանակի ընթացքում և մեր աջակցության շնորհիվ այդ նպատակը կկատարվի»,- ասել է նա։
Ապրիլի 20-ի առավոտյան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը այցով ժամանել է Ուկրաինա։
Այցի ընթացքում նա ՆԱՏՕ-ի երկրների կողմից Կիևին տրամադրվող օգնության չափը գնահատել է 150 միլիարդ դոլար։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը Կիև նշանակում է, որ դաշինքը պատրաստ է նոր էջ սկսել Ուկրաինայի հետ հարաբերություններում։