Բազմաբևեռ աշխարհի միտումը կուժեղանա․ նրանք, ովքեր դրան խոչընդոտում են, կպարտվեն․ Պուտին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ աշխարհի բազմաբևեռության միտումը միայն կուժեղանա, նրանք, ովքեր դրան խոչընդոտում են, կպարտվեն։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ըստ նրա՝ այս միտումն անխուսափելի է և միայն կուժեղանա, իսկ նրանք, ովքեր դա չեն հասկանում և չեն հետևում այս միտումին, կպարտվեն։
Պուտինը կարծում է, որ դա բացարձակապես ակնհայտ փաստ է, ինչպես արևի ծագումը, և դրա դեմ ոչինչ անել հնարավոր չէ։
«Նրանք, ովքեր կփորձեն դա կանխել, կբախվեն միայն լրացուցիչ խնդիրների, որոնք արդեն բավականաչափ ունեն»,- ասել է նա։
Ավելի վաղ Պուտինը վստահություն էր հայտնել, որ աշխարհում կգերակայի բազմաբևեռ աշխարհի համար պայքարելու և յուրաքանչյուր պետության շահերը հարգելու դիրքորոշումը։