Էրդողանը Թուրքիայի բնակիչներին անվճար գազ և տաք ջուր է խոստացել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի տվել է երկիր սևծովյան գազի մատակարարման մեկնարկը։ Արարողությունը տեղի է ունեցել Զոնգուլդակ նահանգի Ֆիլյոս գազամշակման համալիրում, իսկ արարողությունը հեռարձակել է TRT հեռուստաալիքը։
Էրդողանի խոսքով՝ սևծովյան գազի մատակարարումների մեկնարկը կարևոր քայլ է Թուրքիայի համար էներգետիկ անկախություն ձեռք բերելու համար։ Սկզբնական փուլում օրական 10 մլն խմ է արդյունահանվելու։ Ծրագրի ամբողջ հզորության հասնելու դեպքում Թուրքիան կկարողանա բավարարել երկրի գազի կարիքների 30%-ը։
Էրդողանը հավելել է, որ բնակչությունը մեկ տարի չի վճարի խոհանոցում օգտագործած գազի համար և սպառած տաք ջրի համար։ Բացի այդ, երկրի բնակիչները մեկ ամիս չեն վճարի տան ջերուցման նպատակով օգտագործած գազի համար: