Մեծ Բրիտանիան եղել է, կա և կլինի Ռուսաստանի հավերժ թշնամին. Մեդվեդև
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան «եղել է, կա և կլինի Ռուսաստանի հավերժ թշնամին»։ Այս կարծիքը նա հայտնել է իր թելեգրամյան ալիքում։
«Ես թքած ունեմ նրանց որոշումների վրա: Բրիտանիան եղել է, կա և կլինի մեր հավերժ թշնամին: Ամեն դեպքում, քանի դեռ նրանց լկտի և զզվելի խոնավ կղզին ջրի տակ չի անցնել ռուսական նորագույն սպառազինության համակարգի առաջացրած ալիքից»,- գրել է Մեդվեդևը՝ մեկնաբանելով ՌԴ 5 քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը:
Ապրիլի 21-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել հինգ ռուսաստանցու նկատմամբ, որոնք առնչություն ունեն 25 տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր գործիչ Կարա Մուրզայի դատավճռի հետ։ Հստակեցվել է, որ պատժամիջոցները վերաբերել են Բասմանի շրջանային դատարանի դատավոր Ելենա Լենսկայային, որը թույլատրել է կալանավորել հրապարակախոսին, քննիչներ Դենիս Կոլեսնիկովին և Անդրեյ Զադաչինին, ինչպես նաև ՌԴ ԱԴԾ սպաներ Ալեքսանդր Սամոֆալին և Կոնստանտին Կուդրյավցևին։