Գագիկ Ծառուկյանն ու Չեխիայի դեսպանը հանդիպել են
SOCIETYԲարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկին։ ԲՀԿ նախագահը նախ շնորհավորել է դեսպան Պիրունչիկին նշանակման առթիվ` մաղթելով նրան բեղմնավոր աշխատանք և հույս հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և բարեկամ Չեխիայի միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը։
Հանդիպման շրջանակներում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի օրակարգը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը գործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու համար և ընդգծել փոխադարձ փոխայցելությունների կարևորությունը հարաբերությունների խորացման գործում։ Գագիկ Ծառուկյանը դեսպանին հանգամանորեն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժի արգելափակման հետևանքները՝ շեշտելով, որ Արցախը կանգնած է հումանիտար և ժողովրդագրական ճգնաժամի սպառնալիքի առջև: Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության ապօրինի գործողություններն ու ռազմատենչ հռետորաբանությունը լրջորեն վտանգում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու հնարավորությունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



