Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ. Փաշինյան
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում անդրադարձավ նաև Հայ առաքելական եկեղեցու ու կառավարության միջև հարաբերություններին:
«Օդում պտտվող մի թեմա կա` հաճախ փորձ են անում ներկայացնել, որ Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն կամ պրոբլեմներ կան։ Մի աղմկոտ հայտարարություն եմ անում` եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ։ Սա հայտարարություն է համաձայն քրիստոնեական տեսության»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետն իր ելույթը եզրափակեց Պողոս առաքյալի` հռոմեացիներին ուղղված թղթի 13-րդ համարից մի հատվածով. «Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի ու եղած իշխանությունները Աստծուց են կարգված, հետևաբար, ով հակառակում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակում»:
«Թող եկեղեցին իր տեսության, էության, իր հավատի մասին մտածի, ու Աստված մեզ օգնի՝ պահպանել, զարգացնել, հզորացնել ու խաղաղություն բերել Հայաստանին», - հավելեց նա:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



