Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 8-րդ օրը Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցութային 8-րդ օրը Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնությանն այսօր մեդալների համար կպայքարեն 87 կգ քաշային կանայք և 102, 109 կգ տղամարդիկ:
Հայաստանի ներկայացուցիչներից ժամը 15:00-ին պայքարի մեջ կմտնի 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը:
Ժամը 17:30-ին կմրցեն 109 կգ քաշային Սամվել Գասպարյանը և Պետրոս Պետրոսյանը:
Իսկ ժամը 20:00-ին մեդալների համար կմրցեն Հռիփսիմե Խուրշուդյանը և Մարգարիտա Առաքելյանը:
Հշեցնռնք, որ Երևանում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում մինչ այս Հայաստանի կանանց ընտրանու անդամ 55 կգքաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ բրոնզե մեդալակիր, 76 կգ քաշային Տաթև Հակոբյանը նվաճել է ԵԱ արծաթե մեդալ: