Իրանի բանակում հայտարարել են, որ իրենց անօդաչուները կարող են հեռավոր թիրախներ խոցել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անօդաչուների ոլորտում ունեցած հնարավորությունների շնորհիվ Իրանը կարող է պլանավորել եւ իրականացնել հարձակողական գործողություններ հեռավոր թիրախների դեմ։ Այս մասին ասել է Իրանի բանակի օպերատիվ կառավարման պետի տեղակալ Մոհամադ Մուսավին, տեղեկացրել է ԻՐՆԱ-ն։
«Անօդաչու համակարգերի եւ տեխնիկայի օգտագործումը աշխարհի բանակներում եւ մարտերում վերջերս աճի միտում ունի, ինչը կապված է մարտերում գործող երկու գործոնների վերահսկման հետ՝ կենդանի ուժի արժեքի եւ կորուստների»,- ասել է Մուսավին։
Նրա խոսքով՝ Իրանի բանակը ձգտում է ավելացնել ոլորտի հզորությունն ու հնարավորությունները չորս ուժերի կազմում։
Նա ընդգծել է, որ այսօրվա հաջողությունները ոլորտում ձեռք են բերվել գիտատար ընկերությունների եւ երկրի էլիտար երիտասարդության հնարավորությունների օգտագործմամբ՝ բանակի եւ այդ հետազոտական կենտրոնների միջեւ գործողությունների համակարգման եւ փոխգործակցության միջոցով։