Նացիզմի գաղափարներն այսօր նոր հետևորդներ են գտնում աշխարհի ամենազարգացած երկրներում. Լուկաշենկո
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նացիզմի գաղափարները հետևորդներ են գտնում աշխարհի ամենազարգացած երկրներում: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրել է РИА Новости-ն՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը:
Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այս հայտարարությունը եղել է «Միջազգային կոմունիստական շարժման խնդիրները մարդկությանն ուղղված նոր ֆաշիստական սպառնալիքի դեմ առաջադեմ ուժերի համերաշխության համար պայքարում» հակաֆաշիստական ֆորումի մասնակիցներին ուղղված խոսքում։
«Դուք ձեր առջեւ վեհ նպատակ եք դրել՝ նախազգուշացնել մարդկությանը մեկ այլ համաշխարհային աղետի վտանգի մասին, որի դրսեւորումներից է հակահումանիստական ու անմարդկային գաղափարախոսությունների ու փարձառությունների վերածնունդը։ Կարծես թե, ընդմիշտ անցյալում մնացած նացիզմի գաղափարներն այսօր նոր հետևորդներ են գտնում աշխարհի ամենազարգացած երկրներում»,- մեջբերում է մամուլի ծառայությունը Բելառուսի ղեկավարի խոսքը։
Լուկաշենկոն նաև ասել է, որ «կոմունիստական գաղափարների կողմնակիցների ձայնը յուրաքանչյուր մարդու խաղաղության և ստեղծագործ աշխատանքի իրավունքի համար պայքարում պետք է հնչի համառ և անզիջում»։
Ապրիլի 22-ին Մինսկում անկացվում է Միջազգային հակաֆաշիստական ֆորում, որին կմասնակցի նաև Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովը։ Նա ավելի վաղ հայտարարել էր, որ ավելի քան 50 երկիր կմասնակցի Մինսկում կայանալիք հակաֆաշիստական ֆորումին՝ «Պեկինից Հավանա»։