Համագործակցության հուշագիր Ագարակի կոմբինատի և Մեղրիի համայնքապետարանի միջև
SOCIETYԱպրիլի 21-ին Մեղրիի համայնքապետարանի և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի միջև առաջին անգամ ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրեցին «ԱՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովը և Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը։
Երկուստեք կարևորվեց փաստաթղթի ստորագրումը՝ որպես համայնքի զարգացման գործում կարևոր ձեռքբերում։ Հուշագրից բացի, կողմերը ստորագրեցին նաև Մեղրի քաղաքի զարգացմանը ուղղված համաձայնագիր: Երկու փաստաթղթերի արդյունքում կամրապնդվի կոմբինատ-համայնք կապը:
Կողմերը շարունակելու են համագործակցել տնտեսական, սոցիալական, քաղաքաշինության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում։
«ԱՊՄԿ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովը իր խոսքում ընդգծեց․ «Ընդհանրապես մենք 15 տարվա ընթացքում շատ մեծ աջակցություն ենք տրամադրել համայնքին, բայց ոչ բոլորն են գնահատում այն, ինչ տարիների ընթացքում ներդրվել է: Հավատացե՛ք` ընկերությունը շատ մեծ ազդեցություն ունի համայնքի զարգացման գործում: Այսօր առանձին համաձայնագիր ստորագրեցինք նաև Մեղրի քաղաքի հետ, ինչը շատ կարևոր է: Սակայն մեր պարտավորությունները ոչ միայն Մեղրի քաղաքի հանդեպ են, այլ ամբողջ համայնքի»,- նշեց գլխավոր տնօրենը:
Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը ևս կարևորեց հուշագրի և համաձայնագրի ստորագրումը։ «ԱՊՄԿ-ի կողմից սոցիալական պատասխանատվության շրջանակում համայնքին հատկացվող աջակցությունը կուղղվի խոշորացված Մեղրիի զարգացմանը, մասնավորապես քաղաքաշինության, սպորտի, մշակույթի, կրթության ոլորտներին»,-ընդգծեց նա։
____________________
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



