Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով 3 ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել. Ադրբեջանի ՊՆ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե իբր ականի պայթյունի հետեւանքով երեք ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։
Ըստ հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 17:00-ի սահմաններում Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիի շրջանում։ Նշվում է, թե ականի վրա պայթել է Ադրբեջանի ԶՈւ ռազմական բեռնատարը։
«Վիրավոր զինծառայողներին արդեն օգնություն է ցուցաբերվել։
Միջադեպի մասին տեղեկացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և թուրք-ռուսական միացյալ մոնիտորինգի կենտրոնը»,- նշել են նախարարությունից։
Ադրբեջանին ՊՆ-ն «տեղի ունեցածի» համար մեղադրել է հայկական կողմին։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
How Conflict Brings Biodiversity to the Brink



