Համաշխարհային բանկը ՀՀ-ում այս տարվա համար կանխատեսում է ՀՆԱ-ի 2.2, 2017թ.-ի համար` 2.8 տոկոս աճ
ECONOMICSՀամաշխարհային բանկը հրապարակել է աշխարհի երկրների նախորդ և գալիք մի քանի տարիների համար համախառն ներքին արդյունքի ցուցանիշները և կանխատեսումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, բանկի փորձագետները Հայաստանում այս տարվա համար կանխատեսել են ՀՆԱ-ի 2.2, 2017թ.-ի համար՝ 2.8 տոկոս աճ, իսկ 2018թ-ին այդ ցուցանիշը կկազմի 3 տոկոս։
Ըստ նրանց կանխատեսումների՝ Ռուսաստանում այդ ցուցանիշները կկազմեն, համապատասխանաբար, մինուս 0.7, այնուհետեև՝ պլյուս 1.3 և 1.5 տոկոս, Թուրքիայում՝ 3.5, 3.5 և 3.4 տոկոս, Վրաստանում 2016թ. ՀՆԱ-ն կաճի 3, 2017թ.՝ 4.5, իսկ 2018թ.՝ 5 տոկոսով, իսկ Ադրբեջանում, համապատասխանաբար, 0.8, 1.2 և 2.7 տոկոս։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



