Այսօր հայ ժողովուրդն ապրում է իր պատմության հերթական վճռորոշ փուլերից մեկը. Վահե Հակոբյան
BLOG«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր բոլորս ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ 108 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված կոտորածին զոհ գնաց մեկուկես միլիոն հայ, միլիոնավոր հայեր բռնի տեղահանման ենթարկվեցին ու հայրենազրկվեցին։
20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ մարդկության դեմ ուղղված սարսափելի հանցագործությունը, շարունակում է անպատիժ մնալ։ Այսօր՝ ավելի քան մեկ դար անց, շատերին թվում է, թե 1915-ի ոճրագործությունն իր ճիշտ անունով կոչելը միայն պատմական արդարություն վերականգնելու հարց է։ Իրականում, Ցեղասպանության ճանաչումը Հայաստանի ու հայ ժողովրդի համար նախևառաջ անվտանգության խնդիր է, և դրա լավագույն ապացույցը վերջին երեք տարիների իրադարձություններն են, Թուրքիայի բացահայտ թշնամական կեցվածքն ու անթաքույց աջակցությունն Ադրբեջանին` այդ թվում տարածաշրջան ահաբեկիչներ ներմուծելու միջոցով։
Այս ամենի ֆոնին Հայաստանի գործող իշխանություններն այսօր խոսում են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու կարևորության մասին, ինչ-ինչ քայլեր են իրականացնում այդ ուղղությամբ՝ հիմքում բացարձակապես չդնելով արդարության վերականգնման, արժանապատվության պահպանման հարցերը, առանց որի ոչ մի գործընթաց չի կարող իրական ու երկարաժամկետ արդյունք ապահովել։ Այս բացահայտ ճշմարտությունն այսօր ամենաբարձր մակարդակով անտեսվում է, ինչը վաղուց անհնար է մեկնաբանել՝ որպես չհասկանալու, չգիտակցելու հետևանք միայն։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ինչպես 20-րդ դարի սկզբին, այնպես էլ այսօր հայ ժողովուրդն ապրում է իր պատմության հերթական վճռորոշ փուլերից մեկը, բայց մի էական տարբերությամբ՝ այսօր մենք անկախ պետություն ունենք՝ թեև վիրավոր, հյուծված ու դաժան փորձությունների միջով անցած։ Զուգահեռաբար, Թուրքիան շարունակում է հայերից ազատվելու իր ցեղասպան նպատակները կյանքի կոչելու քաղաքականությունը, ինչից խուսափելու իրական երաշխիքը հենց Հայաստանի Հանրապետության գոյությունն է, բնականոն ընթացքն ու արժանապատիվ կեցվածքը, ազգային ու պետական շահերով առաջնորդվող իշխանության ձևավորումը։
Թուրքիայի հետ արժանապատիվ երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումն ու բնականոն կապերի հաստատումը կարևոր գործոն կարող են դառնալ մեր պետության զարգացման համար, բայց այդ ամենը հնարավոր կլինի Թուրքիայի՝ հարկադրանքի քաղաքականությունից ու թշնամական կեցվածքից հրաժարվելու, սեփական պատմությանն առերեսվելու պարագայում միայն։
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
Trust and reach across the globe
3
Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts
4
Choosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App
5
Individuals and businesses, near and far, all welcome



