«Հայաստանը Պրահայում և Սոչիում ինքն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»․ Ադրբեջանի ԱԳՆ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի արտգործնախարարությունը, կիրակի երեկոյան, հակադարձելով Հայաստանի դիվանագիտական գերատեսչության հայտարարությանը, պնդել է, որ Լաչինում անցակետի տեղադրումը միանգամայն օրինական է։ Փոխանցում է Ազատությունը։
«Հայաստանի հետ սահմանին հսկիչ-անցագրային կետ տեղադրելու Ադրբեջանի որոշումն օրինական է և համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին։ Առավել ևս, որ Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումների ընթացքում Հայաստանն ինքն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - նշված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ։
«Ելնելով այդ հանգամանքից, Հայաստանի պետք է հարգի և ընդունի Ադրբեջանի՝ սեփական տարածք ելումուտը վերահսկելու իրավունքը», - հայտարարում է այդ երկրի արտգործնախարարությունը։