«Ապրելու երկիր» կուսակցության համագումարն' ամփոփ (լուսանկարներ)
SOCIETY«Մի քանի տարի շարունակվող գործունեության անփառունակ հետևանքները, ձախողված արտաքին, անվտանգային և ներքին քաղաքականությունը, ստիպում են մեզ արձանագրել հետևյալը․
Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, ճիշտ էր, որ ինքը սխալ է, բայց սխալ էր, որ Նիկոլը ճիշտ է․․․»։
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյան
Ապրիլի 22-ին տեղի ունեցավ «Ապրելու երկիր» կուսակցության համագումարը։ Կուսակցության համագումարին ներկայացվեց քաղաքական ուժի վերջին երկու տարիներին իրականացված աշխատանքների հաշվետվությունն ու Կուսակցության ռազմավարական ծրագիրը, ընտրվեցին Կուսակցության քաղաքական խորհուրդն ու նախագահը, ելույթներ ունեցան քաղաքական ուժի հիմնադիրները և անդամները։
Կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի և Արցախի առջև ծառացած լրջագույն մարտահրավերներին և անվտանգային խնդիրներին, ներկայացրեց կուսակցության ռազմավարական տեսլականն այդ ուղղությամբ:
Կուսակցության համահիմնադիր, նախագահ Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը ուժեղ քաղաքական թիմով մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին:
«Ես առաջարկում եմ երևանցիներին՝ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները վերածել իշխանության անվստահության հանրաքվեի»,-հայտարարել է նա։
Համագումարին Արցախից տեսակապի միջոցով ելույթ է ունեցել նաև «Ապրելու երկիր» կուսակցության գործընկեր, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը, ով հայտնեց, որ Արցախի հայկական ճակատագիրը վտանգված է, և միակ ճանապարհն Արցախի շուրջ համախմբվելն է:
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



