Էրդողանի ինքնազգացողությունը վատացել է ուղիղ եթերում
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցը կտրուկ ընդհատվել է, թուրք առաջնորդն ուղիղ եթերում իրեն վատ է զգացել ստամոքսի ցավի պատճառով, հայտնում է Ռիա Նովոստին:
Հարցազրույցը սկսվել է երեքշաբթի ուշ երեկոյան՝ հանրապետության ղեկավարի նախընտրական զբաղվածության պատճառով։ Ուղիղ հեռարձակումը կտրուկ ընդհատվել է, մինչ լրագրողը սկսել է հարց տալ կաբինետի ապագա վերադասավորումների մասին։ Երկար դադարը մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում։
«Առաջին հերթին ես բոլորիդ առողջություն եմ մաղթում, երեկ և այսօր քարոզարշավը շատ էր, հետևաբար, ես հիվանդացա ստամոքսի գրիպով, նույնիսկ մտածեցի հաղորդումը չեղարկելու մասին: Բայց մենք խոստացանք և եկանք, ներողություն եմ խնդրում ձեզնից և մեր հեռուստադիտողներից»,- ասել է Էրդողանը՝ դադարից հետո վերադառնալով ուղիղ եթեր։
Երկու կարճ հարցերից հետո վարողն ասել է, որ թուրք առաջնորդի հետ հարցազրույցն ավարտվում է, որպեսզի «պարոն նախագահը հանգստանա»։
Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Գործող նախագահ Թայիփ Էրդողանի՝ «Հանրապետական դաշինքի» միասնական թեկնածուի գլխավոր հակառակորդը ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քլչդարօղլուն է։ Ընտրություններին մասնակցում են նաև «Մեմլեքեթ» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն և «Աթա» դաշինքի թեկնածու Սինան Օգանը: