Զելենսկին հայտնել է, որ Չինաստանի նախագահի հետ իր զրույցը տեւել է մեկ ժամ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ։ Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում։
«Հեռախոսազրույց եմ ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի ողջ շրջանակը։ Մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել հնարավոր փոխգործակցության ուղիներին՝ Ուկրաինայի համար արդար և կայուն խաղաղություն հաստատելու համար»,- գրել է Ուկրաինայի նախագահը։
Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև ուկրաինա-չինական գործընկերության ամրապնդման ուղիները։ Զելենսկին կարծում է, որ Չինաստանի առաջնորդի հետ երկխոսությունը «հզոր խթան կհաղորդի այդ դինամիկայի վերադարձին, պահպանմանն ու զարգացմանը բոլոր մակարդակներում»։