Yerevan, 24.October.2026,
00
:
00
BREAKING

«Հին ու նոր» Փաշինյանները. ինչո՞ւ չի գնում այն ճանապարհով, ինչ ժամանակին հորդորում էր Սահակաշվիլիին․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

«...Ամեն անգամ, նրա դեմքը տեսնելիս, հիշելու են ...մղձավանջը, ազգային ստորացումը, որը վերաբերում է ինչպես պետությանն՝ ընդհանուր առմամբ, այնպես էլ՝ երկրի ամեն քաղաքացու: Եվ այս մղձավանջի ամենօրյա հուշը, զգացողությունը մարդկանց զրկելու է առաջ նայելու հնարավորությունից»: Ի՞նչ եք կարծում, սա ո՞վ է ասել և ո՞ւմ հասցեին, ի՞նչ առիթով: Առանց ինտրիգների: Միանգամից հստակեցնենք, որ մեջբերումը Նիկոլ Փաշինյանի հրապարակումից է, ասված է Վրաստանի ու Միխեիլ Սահակաշվիլիի վերաբերյալ: Հրապարակումը, որ համացանցի խորխորատներից պեղել է լրագրող Գառնիկ Զաքարյանը, վերջին օրերին սոցցանցի հայկական տիրույթում մեծ ուշադրություն է գրավել, ինչը միանգամայն օրինաչափ է:

Իսկ Նիկոլ Փաշինյանը այդ հրապարակմամբ հանդես է եկել 2009 թվականի մարտի 26-ին, այսինքն՝ երբ դեռ գտնվում էր հետախուզվող մեղադրյալի կարգավիճակում՝ «Մարտի 1-ի» գործով: Հրապարակման թեման այն է, թե ինչ պետք է անի Վրաստանի իշխանությունը, ինչ պետք է անի Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սահակաշվիլին՝ 2008-ի օգոստոսի 8-ին իր իսկ հրահրած պատերազմում ջախջախիչ պարտություն կրելուց հետո: Նիկոլ Փաշինյանի հրապարակման վերնագիրն ինքնին խոսուն է. «Սահակաշվիլին պետք է հեռանա»: Շրջվենք ու 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն հայտարարությունն ստորագրած Նիկոլ Փաշինյանին հարցնենք, թե 200910 թթ. Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս էր հիմնավորում Սահակաշվիլու հեռանալու վերաբերյալ իր պնդումը, ինչո՞ւ էր կարծում, որ Վրաստանի այն ժամանակվա ղեկավարը պետք է հեռանա:

Չափսոսանք մեր թերթի տարածքն ու մեջբերենք Նիկոլ Փաշինյանի՝ նշված հրապարակման մեջ նրա բերած հիմնավորումներից մի քանիսը. «Վրաստանը նախորդ տարվա ամռանը (2008-ի օգոստոսին - «Փաստ») ուղղակի ահավոր հարված ստացավ, և սա այն դեպքն է, երբ իշխանությունը պետք է ունենա բավարար պետականասիրություն՝ իր վրա վերցնելու հարվածը, պարտության պատասխանատվությունը, սա այն դեպքն է, երբ իշխանությունը իրեն պետք է պարտված ճանաչի՝ հայրենիքը պարտվածի պիտակից փրկելու համար, մանավանդ որ հենց Վրաստանի գործող իշխանությունն է այդ պարտության թիվ մեկ պատասխանատուն: Եթե Սահակաշվիլին մնա իշխանության ղեկին, նախորդ տարվա պատերազմի պարտությունը ու դրա բարոյահոգեբանական հետևանքները ծանրանալու են Վրաստանի վրա, իսկ եթե Սահակաշվիլին հեռանա, այդ պարտությունը կծանրանա նրա անձի, նրա թիմի վրա, բայց երկիրը կազատվի այդ մղձավանջային զգացողություններից»:

Հիմա 2020-23 թվականների փաշինյանական իշխանատենչության հարուցած մղձավանջի տիրույթում հայտնվածի իրավունքով շրջվենք և 2009-10 թթ. «շարժիչով» Փաշինյանի հրապարակման հիման վրա հարց ուղղենք մեջբերված բավականին հիմնավոր դիտարկման հեղինակին: Հարցը հռետորական է, բնականաբար. «Նիկոլ Փաշինյան, բա որ այդքանը այդքան լավ գիտես, այնքան լավ, որ Սահակաշվիլիին խորհուրդ էիր տալիս, թե ինչ անի, ինչպես վարվի, ավելին՝ բացատրում էիր, թե հակառակ դեպքում ինչ կլինի, հապա ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ ես արդեն ավելի քան երկու տարի ամեն գնով կառչած մնում իշխանությունից, ինչո՞ւ ես կառչել մեր երկրի կոկորդից»: Շարունակենք մեջբերել «հին» Փաշինյանի հրապարակումից. «Ինչ խոսք, Վրաստանը անվերադարձ է կորցրել Աբխազիան և Հարավային Օսիան, բայց և չի երաշխավորված ավելին կորցնելու վտանգից:

Եթե անգամ Սահակաշվիլին կարողանա նման երաշխիքներ ստեղծել, վրացիներն, ամեն անգամ նրա դեմքը տեսնելիս, հիշելու են 2008-ի մղձավանջը, ազգային ստորացումը, որը վերաբերում է ինչպես պետությանն՝ ընդհանուր առմամբ, այնպես էլ երկրի ամեն քաղաքացու: Եվ այս մղձավանջի ամենօրյա հուշը, զգացողությունը մարդկանց զրկելու է առաջ նայելու հնարավորությունից»: Լավ, բա այդ ամեն ինչը այդքան պատկերավոր ու դիպուկ գիտակցող Նիկոլ Փաշինյանը ինչո՞ւ ինքը չի վարվում նույն կերպ (առնվազն), ինչպես խորհուրդ է տալիս հարևան Վրաստանի այն ժամանակվա ղեկավար Սահակաշվիլիին ու նրա թիմին:

Երևի միայն այն պատճառով է Նիկոլ Փաշինյանը իր ասածի հակառակն անում, որպեսզի ամեն անգամ իր դեմքը տեսնելիս հիշենք 2020-ի մղձավա՞նջը, 2021-ի մղձավա՞նջը, 2022-ի մղձավա՞նջը, 2023-ի՝ դեռ շարունակվող մղձավա՞նջը, ազգային ստորացո՞ւմը, և այդ մղձավանջի ամենօրյա ցնցումները մեզ զրկեն առաջ նայելու հնարավորությունի՞ց, ապագայի՞ց, գոյության հնարավորությունի՞ց: Այսինքն, Նիկոլ Փաշինյանին իր բերած աղետները քիչ են թվում, նա ուզում է կործանել Հայաստանն ընդհանրապես, զրկել ապագայից բոլորին: Այդպե՞ս հասկանալ այն իրողությունը, որ ինքը անում է տրամագծորեն հակառակը նրա, ինչ ասում էր Սահակաշվիլիին: Իսկ ուրիշ ինչպե՞ս հասկանալ: Հա, մի մեջբերում էլ «հին» Փաշինյանի հրապարակումից. «...Բայց այսօր, ահա, ստեղծվել է մի վիճակ, որ պետք է ազնիվ և շիտակ պատասխանել հետևյալ հարցին. այլևս ի՞նչ կարող է տալ Սահակաշվիլիի իշխանությունը Վրաստանին»:

Պետք է շատ հանգիստ ու գործնականորեն պատասխանել նմանօրինակ հարցին, թե՝ այլևս ի՞նչ կարող է տալ Փաշինյանի իշխանությունը Հայաստանին: Եթե այդ իշխանությունը շարունակվի, այն Հայաստանին, ամբողջական կործանումից բացի, թրքացումից բացի, ուրիշ ոչինչ չի կարող տալ: Կարճ ասած, ոչինչ չի կարող տալ, բայց կարող է խլել ամեն ինչ, իսկ առաջին հերթին՝ որպես պետականություն և որպես ազգ գոյություն ունենալու մեր իրավունքը: Դատելով թիկնազորքով շրջելուց, ծաղիկների մեջ պայթուցիկ որոնելուց և ախտորոշման ձգտող այլ դրսևորումներից, Փաշինյանը սահակաշվիլիանալու ճանապարհին է, բայց որևէ ցանկություն չունի անել այն, ինչ ժամանակին հորդորում էր Սահակաշվիլիին: Գուցե վերջինիս՝ ներկա վիճակն է նաև անհանգստացնում...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'