«Ինտեր»-ը դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ. Մխիթարյանը մասնակցեց խաղին
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միլանի «Ինտեր»-ը դուրս եկավ ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Ինտեր»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Յուվենտուս»-ին:
«Ինտեր»-ին հաջողվեց առավելության հասնել նվազագույն հաշվով: Խաղի միակ գնդակ 15-րդ րոպեին խփեց Ֆեդերիկո Դիմարկոն: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1 հաշվով: «Ինտեր»-ը դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Կիսաեզրափակիչ մյուս խաղում կմրցեն «Կրեմոնեզե»-ն և «Ֆիորենտինա»-ին: Թիմերի առաջին հանդիպմանը հաղթել էր «Ֆիորենտինա»-ն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



