Էրդողանի վարչակազմը հերքել է այն վարկածը, թե նա սրտի կաթված է ստացել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ գործող ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է այն տեղեկությունը, թե նա սրտի կաթված է ստացել և հոսպիտալացվել է։ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ պետության ղեկավարը «թեթև մրսել է» և նրա վիճակը գնահատել է «շատ լավ», հայտնում է Ahaber-ը։
«Այն պնդումները, թե նախագահ Էրդողանը սրտի կաթված է ստացել և հոսպիտալացվել, չեն համապատասխանում իրականությանը։ Նախագահը ուղիղ եթերի միջոցով կմասնակցի «Ակկույու» ատոմակայանում վառելիքի առաջին բեռնման արարողությանը»,- ասված է նախարարության Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ։
Թուրքիայի նախագահի նախօրեին չեղարկել է իր մասնակցությամբ մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, չեղյալ են հայտարարվել ապրիլի 27-ին նախատեսված Մերսին և Օսմանիե քաղաքներում հանրահավաքները, ինչպես նաև Կենտրոնական Անատոլիայի նահանգներում երեք ելույթ։
Հիշեցնենք, որ Էրդողանի ինքնազգացողությունը վատացել էր հեռուստատեսությամբ ուղիղ եթերի ժամանակ։ Երեքշաբթի՝ ապրիլի 25-ին, Էրդողանը երեք նախընտրական ելույթ է ունեցել մայիսի 14-ին նշանակված խորհրդարանական և նախագահական ընտրությունների նախաշեմին։ Նա երեկոն պետք է ավարտեր Ulke TV-ի և Channel 7-ի հետ համատեղ ուղիղ հարցազրույցով։
Էրդողանի ելույթը հեռուստատեսությամբ սկսվել էր նախատեսվածից մեկուկես ժամ ուշ, սակայն հաղորդման մեկնարկից 10 րոպե անց ընդհատվել է։ Որոշ ժամանակ անց ուղիղ հեռարձակումը շարունակվել էր, Թուրքիայի նախագահը ներողություն էր խնդրել ուղիղ եթերում վատանալու համար։
«Երեկ և այսօր ծանր օրեր էին, ես հիվանդացել եմ ստամոքսի գրիպով: Ինչ-որ պահի ես մտածեցի, որ սխալ կհասկացվի, եթե մենք չեղարկենք ծրագիրը: Մենք խոստացել ենք: Ես հայցում եմ հանդիսատեսի ներողամտությունը»,- ասել էր Էրդողանը։