Լրատվամիջոցները հաղորդում են Քյոլնի ոստիկանապետի պաշտոնանկության մասին
INTERNATIONAL NEWSԳերմանիայի Քյոլն քաղաքի ոստիկանության ղեկավար Վոլֆգանգ Ալբերսը ժամանակից շուտ կգնա թոշակի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը' հղում կատարելով գերմանական տարբեր լրատվամիջոցների:
Նշվում է, որ այդ մասին 60-ամյա ոստիկանին հայտնել են Գերմանիայի ներքին գործերի նախարարությունից, այն բանից հետո, երբ քաղաքում Ամանորին փախստականների մասնակցությամբ անկարգություններ էին եղել:
Հունվարի 1-ի գիշերը Քյոլնում կայարանի հրապարակում հավաքվել էին «արաբական կամ հյուսիսաֆրիկյան արտաքինով մոտ 1000 տղամարդ: Խմբեր կազմելով՝ նրանք հարձակվել են կանանց վրա, սպառնացել նրանց, թալանել, չափազանց ագրեսիվ ձևով հետապնդել: Ոստիկանությունում արդեն 90 հայտարարություն է ստացվել տուժածներից, հայտնի է բռնաբարության 1 դեպքի մասին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



