ԱՄՆ-ում ահաբեկչության կասկածանքով Իրաքի երկու քաղաքացի է ձերբակալվել
INTERNATIONAL NEWSԱմերիկյան Սակրամենտո և Հյուսթոն քաղաքներում ձերբակալվել են Իրաքի քաղաքացի 2 պաղեստինցիներ՝ միջազգային ահաբեկչական միության հետ կապ ունենալու կասկածանքով, հաղորդում է Reuters-ը:
Դատական փաստաթղթերի համաձայն՝ նրանցից մեկն ԱՄՆ է ժամանել 2012-ին՝ որպես Սիրիայից փախստական, 2-րդը՝ 2009-ին: Իրազեկ աղբյուրի խոսքով՝ այժմ ստուգվում է նրանց կապը միմյանց հետ:
Սակրամենտոյում ձերբակալված 23-ամյա Ավս Մուհամեդ Յունիս ալ-Ջայաբը կասկածվում է Սիրիայի տարածքում մարտական գործողություններին մասնակցելու և իշխանություններին կեղծ տեղեկություն տրամադրելու համար:
Իր հերթին, Հյուսթոնում ձերբակալված Օմար Ֆարաջ Սաիդ ալ-Հարդանը մեղադրվում է «Իսլամական պետության» գրոհայիններին նյութական աջակցություն տրամադրելու համար:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



