Գերմանական Tornado ինքնաթիռները առաջին թռիչքներն են իրականացրել Սիրիայում և Իրաքում
INTERNATIONAL NEWSԳերմանիայի ռազմաօդային ուժերի Tornado հետախույզ-ինքնաթիռները «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի շրջանակներում առաջին թռիչքներն են իրականացրել Սիրիայի և Իրաքի օդային տարածքում:
Ինչպես հաղորդում է Die Welt պարբերականը` այս մասին հայտարարել է բունդեսվերի ներկայացուցիչը: Նրա խոսքով` թռիչքից հետո երկու ինքնաթիռ բարեհաջող վերադարձել է Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազա» որտեղ էլ վերջիններս տեղակայված են:
Գերմանիան դեկտեմբերին միացել է միջազգային կոլիցիայի ռազմական գործողություններին` ընդդեմ ԻՊ-ի` Սիրիա ուղարկելով առաջին А310 լիցքավորող օդանավը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



